Քաղաքականություն

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Անցած դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը չի ավարտվել: Թուրքական արնածոր յաթաղանը դեռևս կախված է հայ ժողովրդի գլխին և մնալու է որպես սպառնալիք, քանի դեռ՝

• հայ ժողովուրդը չի հաղթահարել զոհի բարդույթը՝ արժանապատվորեն պաշտպանելով իր իրավունքները,

քանի դեռ՝

• վաղեմության ժամկետ չունեցող հանցագործությունը՝ ցեղասպանությունը, չի պատժվել և դաս չի դարձել նման ոճրագործության ունակ հանցագործների համար,

քանի դեռ՝

• Թուրքիայի ներկայիս իշխանությունները չեն ցանկանում առերեսվել սեփական պատմությանը և ցինիկ ինքնագոհությամբ ժխտում են 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը,

քանի դեռ՝

• աշխարհաքաղաքական ոչ հայանպաստ շահերի սպասարկուները պատրաստ են մոռացության մատնել և սակարկման առարկա դարձնել Հայոց ցեղասպանությունը,

քանի դեռ՝

• հայ ժողովուրդը հերթական անգամ դաս չի քաղում պատմությունից, չի գիտակցում իր սխալներն ու բացթողումները, իսկ ներկայիս իշխանության մեջ որոշ տկարամիտ աթոռապաշտներ, ուրանալով ընդամենը մի քանի ամիս առաջ Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրենց հազարավոր հայրենակիցների խոշտանգման ու սպանության փաստերը, պատրաստ են պարտվածի հոգեբանությամբ ազգային շահերի հաշվին ծնկաչոք խաղաղություն մուրալ դահճից,

քանի դեռ՝

• Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու, հանցագործությունը դատապարտելու և ցեղասպանության հետևանքները հաղթահարելու հարցում Հայաստանի և հայ ժողովրդի միասնական կամքը անտեսող կամ վիճարկող ցանկացած հայ չի համարվի ուրացող ու հայրենադավ և չի դատապարտվի,

քանի դեռ՝

• Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը ոգեկոչելուց բացի, երախտագիտությամբ չենք խոնարհվի և արժանին մատուցի մեր ազգային ու մարդկային արժանապատվության համար պայքարած նահատակ հերոսների հիշատակի և վերապրածների առջև ու չենք բարձրացնի մեր պայքարի ոգին,

քանի դեռ՝

• Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերը չենք համադրի մեր ազգային շահերին,

քանի դեռ՝

• խորությամբ չենք գիտակցի Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում ու չենք ճանաչի ինքներս մեզ՝ որպես համաշխարհային քաղաքակրթության մեջ նշանակալի ներդրում ունեցած ազգի,և քանի դեռ՝ չենք գիտակցի անկախ, հզոր ազգային պետականության անհրաժեշտությունը մեր գոյապահպանման ու ազգային արժեքների պահպանման գործում:

Հետևաբար՝ պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյան

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

5 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

8 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

8 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

9 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

9 hours ago