Բնապահպանություն

Համապետական ծառատունկ. «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում տնկվեց 360 հազար ծառ

Այսօրվա համապետական ծառատունկի շրջանակում Հայաստանի բոլոր մարզերն ընդգրկող անտառային տնտեսություններում ու համայնքային տարածքներում շուրջ 360 հազար ծառի տունկ իրականացվեց՝  120.000-ը՝ համայնքային պուրակներում, զբոսայգիներում և ջրովի տարածքներում, 240.000-ը՝ ՀայԱնտառի տնկարկներում (ավելի քան 65հա), որտեղ վերջին օրերին բուռն նախապատրաստական աշխատանքներ են տարվել։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: 

 «Միջոցառումը միտված է «10 մլն ծառ» նախաձեռնության իրականացմանը: Պայմանավորված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցով ու հետպատերազմական ժամանակահատվածով, համապետական ծառատունկն իր մեջ նաև մեր ժողովրդի վերածնվելու, ապրելու և ապրեցնելու խորհուրդն ունի: Առհասարակ՝ «10 մլն ծառ»-ի գաղափարը մտահղացվել է որպես բնապահպանական շարժում, որպեսզի յուրաքանչյուր հայ իր պարտքը համարի գոնե մեկ ծառ տնկել՝ կանխարգելելով գլոբալ տաքացման գործընթացներով պայմանավորված բնապահպանական խնդիրների ծառացումը մեր ժողովրդի առջև: 

Այս զանգվածային ակցիայով մենք ցանկանում ենք նաև հանրային վարքի վրա ազդել և հանրության ուշադրությունը սևեռել ծառացած բնապահպանական խնդիրներին, որոնք յուրաքանչյուր րոպե կարող է ուժգին ներազդել մեր կյանքին, անվտանգությանն ու առհասարակ կյանքի որակին։ 

Թե՛ մեծաթիվ տնկիների ձեռքբերումը, եւ թե՛ ծառատունկի նախապատրաստական ու լոգիստիկ աշխատանքներն իրականացվել են բացառապես ՇՄՆ Անտառային Կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի սեփական տնկարանների եւ ռեսուրսների հաշվին՝ առանց գեթ մեկ դրամ հավելյալ (պետական կամ դոնորի) միջոցների ներգրավման։ 

Ցանկանում եմ իր խորին երախտագիտությունը հայտնել համապետական ծառատունկի յուրաքանչյուր մասնակցի՝պետական գերատեսչություններից մինչև իր բակում սեփական ծառը տնկած քաղաքացի, ում ջանքերով ու ներդրումով մենք քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն կարևորագույն առաքելությունը, որն իր մեջ կրում է «10 մլն ծառ» նախաձեռնությունը»,- գրել է նախարարը։  

Թիվ 1

Recent Posts

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

47 seconds ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

12 minutes ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

28 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

46 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

57 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago