Քաղաքականություն

Միջազգային գործընկերներն արձագանքում են

Նախօրեին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարեց, որ Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո միջազգային հանրության աջակցության կարիքն ունի և լիահույս է՝ միջազգային գործընկերները կարձագանքեն։

Հատկանշական է, որ նախարարի կոչին հաջորդեց ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցը «Ազատությանը», որով վերջինս հստակեցրեց ԱՄՆ դիրքորոշումը մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։ Դեսպանը զրույցում նշեց՝ կան հարցեր, որ դեռ մնում են ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների օրակարգում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները, որոնք պետք է լուծվեն։

«Իհարկե, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է, և դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ։ Հենց անցյալ շաբաթ ես Սյունիքում էի, սա իմ չորրորդ ուղևորությունն էր Սյունիք, առաջինը՝ պատերազմից հետո»,- հայտնեց Լին Թրեյսին՝ ընդգծելով, որ սա այն ոլորտն է, որտեղ Միացյալ Նահանգները մշտապես ներգրավված է եղել։

Դեսպանի խոսքով՝ կան արևմտյան շատ երկրներ, որ ԵՄ-ի հետ համատեղ, պատրաստվում են համատեղ ջանքեր գործադրել՝ օգնելու Հայաստանին և տարածաշրջանին՝ երկարաժամկետ կայունություն և խաղաղություն հաստատելու հարցերում։

Ուշագրավ է, որ երեկ կայացել է նաև Պուտին-Մակրոն հեռախոսազրույց, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Շոշափվել են  բանտարկյալների, մարդասիրական աջակցության, ինչպես նաև՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները վերսկսելու հարցերը՝ Մինսկի խմբի շրջանակներում։

Հաշվի առնելով վերջին շրջանում արևմուտքի և Ռուսաստանի միջև օրեցօր սրվող հարաբերությունները՝ կարող ենք նկատել, որ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարցում ձևավորվում է միջազգային համահունչ մոտեցում, որն այսօր խիստ կարևորված է հայկական երկու պետությունների համար, ուստի հայկական կողմից ակնկալվում է գերճշգրիտ նախաձեռնությունների և քայլերի հետևողականություն՝ ճգնաժամային իրավիճակը միջազգային գործընկերների աջակցությամբ հաղթահարելու, թուրք-ադրբեջանական տանդեմին դիմագրավելու, աղետի հետքերը մեղմելու և երկրում կայունություն հաստատելու համար։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Recent Posts

Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…

4 minutes ago

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

15 minutes ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

31 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

49 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

60 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago