

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:
«Այս պահին ունենք 13257 քաղաքացի, որոնք ակտիվ դեպքերն են, որոնցից 2000-ից ավելին հիվանդանոցներում են: Մահվան դեպքերով, ցավոք, հատել ենք 4000-ի սահմանը»:
Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստումների թեմային.
«Պատվաստանյութն արդեն հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Հաջորդ շաբաթվանից կունենանք նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն ու մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Պատվաստման ռիսկը որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք վարակվելու ու դրա հետևանքով առողջությանը հասցված ծանր ու մահվան դեպքերի հետ»:
Նախարարը հայտնեց, որ ինքը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ պատվաստվել են ու իրենց լավ են զգում:
«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր անձինք կպատվաստվեն»,- արձագանքեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ այս պահին պատվաստված է 2690 մարդ, որը, նրա խոսքով, խայտառակ ցուցանիշ է:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…
Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…