

Սյունիքում ռազմաքաղաքական վիճակը դեռևս հանգիստ չէ, ուստի չենք կարող ասել, որ ռիսկեր և մարտահրավերներ չկան՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։
«Ոչ միայն Սյունիքի հատվածում, այլ ամբողջ բնագծով դիրքավորված են՝ մեր կողմից մեր պաշտպանական զորքերը, նրանց կողմից՝ իրենց պաշտպանական զորքերը։ Բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, որովհետև էսօր մենք ունենք 520 կմ բնագիծ, որի վերաբերյալ երկու պետությունների միջև ժամանակի ընթացքում, երբ որ ռազմաքաղաքական վիճակը հանդարտվի, երկկողմանի հանձնաժողովներ ստեղծվեն, էտ հարցը քննարկման առարկա կդառնա, այդ ժամանակ կմոտենանք դելիմիտացիային, դեմարկացիային, և ավելի հստակ կլինեն մեր սահմանները»,- նշեց Մելքոնյանը։
Վերջինիս խոսքով՝ սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի, պետք է ստեղծվի չեզոք գոտի, բայց ներկայում այնպիսի իրավիճակ է ձևավորվել, որ մարդիկ սահմանային գծի մոտ են բնակվում։ Այս խնդիրը պետք է լուծում ստանա, որպեսզի բացառվեն տհաճ միջադեպերը և շփումները սահմանային գոտու բնակիչների և հակառակորդ երկրի զինվորների միջև։
Իսկ Ալիևի կողմից այդքան թմբկահարված «Մեղրիի միջանցքի» մասով Ստեփան Մելքոնյանը շեշտեց՝ «Մեղրիի միջանցքի» վերաբերյալ չի կարող որևէ խոսակցություն լինել, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը զբաղվում է ճանապարհների ապաշրջափակման հարցով, սակայն միջանցքի մասին շահարկումները անտեղի են։
Քրիստինե Հովսեփյան
Երևանում փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին, 22-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…
Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…
Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…