Լրահոս 24/7

Սպանության փորձ Երևանի Վերֆելի փողոցում․ հետախուզվողը հայտնաբերվել է

Ապրիլի 10-ին, ժամը 20.50-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Վերֆելի փողոցի խանութներից մեկում կրակոցներ են հնչել։ Որոշ ժամանակ անց ոստիկանությունում ահազանգ ստացվեց բժշկական կենտրոնից։ Հայտնում էին, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

Իրավապահները դեպքի վայրում իրականացրին անհրաժեշտ միջոցառումներ։ Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու, պահելու և օգտագործելու հատկանիշներով հարուցվեց քրեական գործ։
Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին հանցագործությունը կատարած անձի վերաբերյալ։ Ճշտվեց կասկածյալի ինքնությունը։
Ապրիլի 17-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող ծավալուն միջոցառումները արդյունք տվեցին ապրիլի 29-ին։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետախուզվողին հայտնաբերեցին Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի տներից մեկում։ Նա բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ։`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ վերջին օրերին տարբեր հարթակներում…

10 minutes ago

Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է մայրաքաղաքում ձնամաքրման աշխատանքներից հետո գոյացած փոսերին։ «2025-ին…

25 minutes ago

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

43 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

54 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

1 hour ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

2 hours ago