Քաղաքականություն

Դու կա՛մ փողոցում սեփական ժողովրդին գնդակահարողի կողքին ես, կա՛մ նրա դեմ | Վահագն Ալեքսանյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի երեկ հրապարակած չստորագրված հայտարարության մասով կարող եմ միայն երեք բան ասել․

1. Եթե հրապարակածդ տեքստից հետո թիմակիցներդ ընկած մարդկանց թերուս, տգետ, անհասկացող ու մակերեսային են անվանում, ապա կա երկու տարբերակ՝ կա՛մ դու ու թիմակիցներդ ինտելեկտուալ կարողություններով վեր եք հասարակության բոլոր շերտերից, կա՛մ տեքստն իրոք ահավոր էր։

2. Պապլավոկի հերոսին ու Մերժվածին սատարող ուժերն ու ուժերում ներկայացված մարդիկ, որոնց պիտի փորձեիք բերել իշխանության՝ իբր նախկինի էջը փակելու համար, նույն Վարդան Ղուկասյանն ու Առաքել Մովսիսյանն են, նույն Վահե Հակոբյանն ու Լիցկան են, ինչ որ առաջ։

3. Սկզբունքային տարաձայնություն ու սուր հակասություն կարող է համարվել եկամտահարկի տեսակի շուրջ տարաձայնությունը, գյուղատնտեսությանը պետական սուբսիդիա տրամադրել-չտրամադրելը, բայց ոչ Մարտի 1-ը։ Մարտի 1-ը գաղափարական, արժեհամակարգային, բարոյական անդունդ է։ Դու կա՛մ փողոցում սեփական ժողովրդին գնդակահարողի կողքին ես, կա՛մ նրա դեմ։ Երրորդը՝ չկա։

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

3 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

6 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

6 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

7 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

7 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

7 hours ago