ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վերջին զարգացումների թեման:
Ջեյք Սալիվանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղություն, անվտանգություն ու բարօրություն հաստատելու ԱՄՆ հանձնառությունը:
Սպիտակ տան հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.
«Նա մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին լարվածության կապակցությամբ և ընդգծել, որ դեմարկացիայի չենթարկված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ են: Նա ողջունել է երկու կողմերի միջև շարունակվող շփումները և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու երկու ղեկավարների հանձնառությունը»:
Միաժամանակ նա նշում է երկու երկրների միջև միջազգային սահմանների դեմարկացիայի վերաբերյալ պաշտոնական քննարկումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Սալիվանը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման ինչպես երկկողմ հարաբերությունների միջոցով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է Սերգեյ Ջանջոյանի ֆեյսբուքյան գրառումանը և…
Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ. այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։…
Երևանում մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 29-31-ին օրվա…
Խորհրդարանը քննարկում է Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին…
Առաջարկվում է համաֆինանսավորել 17 համայնքի 23 ծրագիր ընդհանուր 2 մլրդ 15 մլն դրամ արժեքով: Այդ…