

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է խորհրդարանի արտահերթ նիստ անցկացնելու հարցին՝ նշելով, որ խորհրդի նիստին կմասնակցի և կներկայացնի իր կարծիքը: Քոչարյանն ընդգծել է, որ այս պահին փաստաթղթի բովանդակությանը ծանոթ չէ, բայց վստահ է՝ կլինեն աշխատանքային քննարկումներ, և պնդել՝ Հայաստանի տարածքների հետ կապված որևէ խնդիր չի կարող լինել:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) – Ես կարծում եմ՝ ԱԺ-ում փաստաթղթի հետ կապված քննարկումներ կլինեն: Ըստ Սահմանադրության՝ ՀՀ տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի: Իսկ ՀՀ տարածքներին վերաբերող որևէ խնդիր չի կարող լինել: Միքայել Մինասյանը շատ տեղեկացված ընկեր է, բայց, չգիտես ինչու, տեղեկացվածությունը վերաբերում է այն կետերին, որտեղ իր համար հնչեցնելը շահեկան է: Այն մասը, որ արժեր, չգիտես ինչի, ինքը ծածկում է:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…