Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կեսգիշերին ուժի մեջ է մտել Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարը:
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Գազայի հատվածում իսրայելցիներն ակտիվ նշում են «դիմադրության հաղթանակը»: Ավելի վաղ, Իսրայելը ընդունել էր Եգիպտոսի նախաձեռնությունը Պաղեստինի հետ երկկողմ հրադադարի մասին:
ԱՄՆ նախագահ Բայդենն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը ողջունել են կրակի դադարեցման մասին հակամարտող կողմերի որոշումը:
Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության սրումը սկսվեց Արևելյան Երուսաղեմում բախումներից:
Ըստ վերջին տվյալների՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր սպանվել է 10 իսրայելցի և Գազայի հատվածի 220 բնակիչ: