Քաղաքականություն

Ցանկանում էր Մեղրին հանձնել, իսկ այսօր «Միջանցք» բառը կիրառելը հանցագործություն է համարում. Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«60 օրում ցանկանում էր Մեղրին հանձնել, իսկ այսօր «Միջանցք» բառը կիրառելը հանցագործություն է համարում։

Փակ դահլիճներում խրոխտ ելույթներով հանդես եկող մեկը, հայտարարել է, թե «Միջանցք բառը կիրառելը հանցագործություն է»:

Միջանցքի մասին այսօր խոսում է մեկը, ով ժամանակին ցանկանում էր մի ամբողջ Մեղրի տալ Ադրբեջանին: Ինչպես 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց` Հայաստանում այս դավադրությունը խափանվեց երկու մարդկանց շնորհիվ՝ Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի, ովքեր խափանեցին այդ ծրագիրը, և դրա դիմաց վճարեցին իրենց կյանքի գնով։

Համաձայնագիրը, որի գոյությունը տարիներ շարունակ հերքվել էր Քոչարյանի ու նրա իշխանության կողմից, ի թիվս այլ փաստաթղթերի 2008-ին ստացել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը:

Ըստ այդ փաստաթղթի՝ Մեղրին պետք է փոխանցվեր Ադրբեջանին՝ Ղարաբաղի դիմաց: Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին ԼՂԻՄ տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը փոխանցվելու էին Հայաստանի Հանրապետությա­նը, Մեղրիի շրջանը (1988թ. եղած սահմաննե­րում, ինչպես նշված է Ա հավել­վածում) փոխանցվում էր Ադրբե­ջանի Հանրապետությանը։Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հա­յաստանը պետք է իրականացներ իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդա­մի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կու­բաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շր­ջանները։

Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվեր սույն Համա­ձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում։

60 օրվա ընթացքում պետք է իրականացվեր Մեղրիի շրջանի բնակչու­թյան և ներկայումս Աղդամի, Ֆի­զուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի եւ Շա­հումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ և կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք։

ՀԳ. Ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է բազմիցս շեշտել, Մեղրիի փոխանակման թեման քննարկվել է մեկ անգամ՝ 1999 թվականին, իսկ ներկայիս կառավարությունը երբեք ոչ պաշտոնապես, ոչ ոչ պաշտոնապես չի քննարկել միջանցքի, տարածքի փոխանակման հետ կապված հարցեր»։

Թիվ 1

Recent Posts

Բանակցությունները չեն կարող սկսվել, քանի դեռ Ուկրաինայում մարտերը չեն դադարել. Ռուբիո

Վաշինգտոնը պնդում է, որ Ուկրաինայում առնվազն կարճաժամկետ հրադադար պետք է լինի, քանի որ ռազմական գործողությունների…

14 minutes ago

ԱՄՆ-ն Հայաստան կտեղափոխի ռազմական տեխնիկա և սարքավորումներ. RT

Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի…

32 minutes ago

Հայաստան կժամանի ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը

Աշխատանքային այցով մարտի 18-ից Հայաստանում է գտնվելու «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ…

54 minutes ago

Հակակոռուպցիոն կոմիտեն նոր նախագահ կունենա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «Նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ եմ…

1 hour ago

Վաճառվել է հանրային տրանսպորտի 17մլն 743.372 ուղետոմս

Մարտի 3-16-ը տոմսային համակարգում համակարգում արձանագրվել է 4մլն 640.181 վավերացում, որից տրոլեյտբուսներում՝ 157.192, մետրոպոլիտենում՝ 1մլն…

1 hour ago

Ալիեւը Թրամփից «պատերազմի ինդուլգենցիա էր խնդրում», բայց «դեղին քա՞րտ ստացավ»

Վերլուծաբանների եւ մեկնաբանների կողմից «չնկատված» մնաց Բաքվի «Գլոբալ խորհրդաժողով» անվանված միջոցառման բացման խոսքում Ադրբեջանի նախագահ…

1 hour ago