Քաղաքականություն

Մեր ապագան տեխնոլոգիական Հայաստանն է. Հայկ Չոբանյան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 2-ին մասնակցել է «Օրիոն համաշխարհային նորարարություններ» ընկերության հայաստանյան գրասենյակի (Orion Worldwide Innovations Armenia) գործունեության մեկամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը:

Հանդիպման ընթացքում ընկերության հայաստանյան գրասենյակի համահիմնադիրներ Էմմա Առաքելյանը և Դիանա Արզումանյանը հյուրերին ներկայացրել են ընկերության գործունեությունը, գրանցած հաջողությունները և հետագա անելիքները։  Շնորհավորելով «Օրիոն համաշխարհային նորարարություններ» ընկերությանը մեկ ամյակի առթիվ և օգտվելով օրվա խորհրդից՝ Հայկ Չոբանյանն ավելի մեծ հաջողություններ և ձեռքբերումներ է մաղթել:  

«Ոչ միայն մեր ապագան, այլ մեր ներկան կախված է բարձր տեխնոլոգիաների ոլորտից: Մենք պետք է օգնենք, որ ժողովուրդը ոտքի կանգնի` երկիրը կառուցելու: Մեր կարողությունները շատ ավելի մեծ են, ոլորտի աճը պետք է լինի բազմապատկելի: Մեր ապագան, մեր հաղթանակը տեխնոլոգիական Հայաստանն է»,-ասել է Հայկ Չոբանյանը: 

Նախարարը համախմբման կոչ է արել՝ գործով, որակյալ կրթությունը վերականգնելով, աշխարհի լավագույն մտքերը ներգրավելով, տեխնոլոգիական ոլորտին նեցուկ լինելով երկիրը ոտքի կանգնեցնել ու զարգացնել։ 

Շնորհավորական խոսքով և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետի խորհրդական Լևոն Մազմանյանը։

Խոսելով Հայաստանի զարգացման ռազմավարության մասին՝ նա նշել է, որ 30 տարվա ընթացքում Հայաստանը պետք է դառնա նոր արդյունաբերական երկիր։  

«Օրիոն համաշխարհային նորարարություններ» ընկերությունը հիմնադրվել է էկոստարտափ համակարգի զարգացման, պոտենցիալ ստարտափների նույնականացման և դրանց միջազգային շուկա մուտք գործելուն աջակցելու համար: Ընկերությունը համագործակցում է ամերիկյան BAJ աքսելերատորի հետ: Մեկ տարվա ընթացքում նույնականացվել են ավելի քան 1200 ստարտափ, որոնցից 71-ն անցել են BAJ աքսելերացիոն ծրագիրը:  

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

6 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

9 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

9 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

10 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

10 hours ago