Պարզվում է՝ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել ցանկացող պատգամավորների թեկնածուներից ոչ բոլորն են տիրապետում հայերենին։ Այս մասին հայտնում է Civic.am կայքը։
ԿԳՄՍ մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը տեղեկացրեց, որ պատգամավորի 7 թեկնածու հայերենի ատեստավորման թեստի հայտ են ներկայացրել, որոնցից միայն մեկն է կարողացել հանձնել թեստը․ «8 հայտ է եղել, որից 1 թեկնածուն երկու անգամ է հայտ ներկայացրել և երկու դեպքում էլ չի անցել թեստը, իսկ մեկն էլ հիվանդ է եղել և չի կարողացել մասնակցել հայերենի ատեստավորմանը։ Այսինքն՝ պատգամավորի 7 թեկնածուներից միայն մեկն է անցել ատեստավորումը»։
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա նրա թեպետ հայերենի ոչ սահուն խոսքին, ատեստավորում չի անցնի։
Մեզ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրեցին, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է ավարտական դիպլոմ՝ տրված Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից, որը համարվում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ։