Հայաստան
12.07.2019

Թրամփի թիմն ու ղարաբաղյան հարցը

Թրամփի թիմն ու ղարաբաղյան հարցը

աշտոնական Բաքուն արձանագրում է, որ պահպանվում են բավական լուրջ տարաձայնություններ Անցյալ ամիս Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայացավ շփման գծում լարվածության որոշակի աճի ֆոնին: Խոսվում էր այն մասին, թե Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար: Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կայացավ Վաշինգտոնում 20-ին։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները եւ ակնկալիքները՝ կապված հումանիտար եւ անվտանգության միջոցառումների հետ, որոնք առաջարկել էին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ։ ԵԱՀԿ ՄԽ-ն վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշեց, որ միջնորդները կողմերին կոչ են արել վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը։ «Ցավով նկատելով, որ վերջերս զոհեր են եղել, համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող եւ առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել հրադադարը եւ զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից՝ այդ թվում դիպուկահարներից եւ շփման գծում, եւ միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից»,- ասվում էր համանախագահների համատեղ հայտարարությունում։ ԱԳ նախարարները նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին են ծանոթացրել հակամարտության կարգավորման բանակցություններին եւ տեղում իրավիճակին։ «Այս քննարկումների ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տեղում տիրող իրավիճակի եւ հակամարտության կարգավորման հիմնական խնդիրների շուրջ»,- նշված էր հայտարարությունում։ Համանախագահների հետ իրենց զրույցներում ԱԳ նախարարները ընդունել են գործող ուղիղ հաղորդակցության հնարավորությունները ամբողջ ծավալով օգտագործելու կարեւորությունը, որպեսզի լարվածության ռիսկի դեպքում արագ արձագանքեն։ Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել՝ համանախագահների հովանու ներքո։ Ավելի վաղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Հիշեցնենք, որ ամերիկացի պաշտոնյան այս հանդիպումներից առաջ «Թվիթերում» գրել էր, թե ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ Մամեդյարովի ու Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջեւ շարունակական երկխոսությանը նպաստելն է։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Ամբողջական հոդվածը՝ aravot.am

Լրահոս
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
17:13
Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունները խորացնում են համագործակցությունը
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
16:37
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
16:04
Անդրանիկ Թևանյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
15:20
ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
15:01
Ալիևը հերքել է Մերցին՝ հաստատելով Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպումը
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
14:31
Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
13:56
Սա քաղաքական թատրոն է՝ ուղղված բացառապես Նարեկ Կարապետյանի՝ ԱԺ-ում գործունեության դեմ. Վարդևանյան
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
13:39
Պուտինը հրաժարվում է բանակցություններից մինչև Դոնբասի լիակատար գրավումը․ Bloomberg
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
13:14
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
12:50
Ապալեգիտիմ, խուժան, ջարդուխուրդ արած ընտրություններ Էին. Արման Աբովյան
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
12:23
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
12:13
Ամեն ինչ փլվեց մեր գլխին․ Արաղչին մանրամասներ է պատմել Խամենեիի սպանությունից
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
11:51
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
11:44
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ Պապոյան
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան
11:39
«Դիզել-2» օպերացիան ակնհայտորեն հավակնում է ունենալ նույն ճակատագիրը, ինչ ունեցել է նախորդը՝ արդարացման հիմքով. Աբրահամյան