Հայաստանցիներն այս ամառ դեպի այլ երկիր հանգստի մեկնելիս անորոշության մեջ են, պատճառը կորոնավիրուսային հիվանդությունն է: Եթե նախկինում միայն տուրիստական գործակալություններից տոմս ամրագրելն էր և թռիչքի օր ու ժամ պլանավորելը, ապա հիմա մարդիկ մտածում են՝ ո՞ր երկիրը ինչ սահմանափակում ունի զբոսաշրջիկների համար, պե՞տք է արդյոք պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության դեմ այլ երկիր մուտք գործելու համար:
Մենք փորձեցինք պարզել և հասկանալ, թե Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Դուբայ, Եգիպտոս, Հունաստան հանգիստ կազմակերպելու համար ի՞նչ է անհրաժեշտ քաղաքացուն:
Վրաստան
Վրաստանը իր երկիր մուտք գործող Հայաստանի քաղաքացուց պահանջում է միայն կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան: Հունիսի 1-ից այս երկրի սահմանն անարգել հատել կարող են այն քաղաքացիները, որոնք ժամանումից ոչ ուշ, քան երեք օր առաջ ստացված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան կներկայացնեն, որը կստուգվի և՛ ՀՀ-ի, և՛ Վրաստանի օդային, ինչպես նաեւ ցամաքային կետերում՝ կախված, թե որ ճանապարհը մեկնելու համար կընտրի քաղաքացին: Փետրվարի 1-ից Վրաստան կարող է մուտք գործել նաև «քովիդ-19»-ի դեմ պատվաստման ամբողջական չափաքանակը ստացած ցանկացած այլ երկրի քաղաքացի։ Հասնելով Վրաստան՝ քաղաքացին կարող է ազատ տեղաշարժվել քաղաքով մեկ:
Եգիպտոս
Այս երկիրը ՀՀ քաղաքացուց նույնպես պահանջում է կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան: «Քովիդի» դեմ թեստը հանգստի մեկնել ցանկացող անձը պետք է հանձնի թռիչքից երկու օր առաջ: Բացասական թեստի պատասխանով քաղաքացիները կարող են իրենց հանգիստը վայելել Եգիպտոսում առանց որևէ խոչընդոտի և արգելքի:
Դուբայ
Իրենց հանգիստը վայելել և Դուբայում ազատ տեղաշարժվել կարող են այն ՀՀ քաղաքացիները, որոնք կորոնավիրուսային հիվանդության թեստի բացասական պատասխան կունենան իրենց ձեռքում: «Քովիդի» դեմ թեստը քաղաքացիները պետք է հանձնեն թռիչքից 96 ժամ առաջ:
Ամբողջը՝ այստեղ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…