ԵՄ-ն նախատեսում է տրամադրել 120 միլիոն եվրո «կանաչ» Երևանի համար։ Հիմնական նպատակներին են օդի որակի բարձրացումը, թափոնների կառավարման ու էներգիայի արդյունավետ օգտագործման հետ կապված հարցերը, ինչպես նաև «կանաչ ավտոբուսների» ներմուծումը, որոնք ավելի քիչ վնաս կհասցնեն մայրաքաղաքի շրջակա միջավայրին, կբարելավեն և կարդիականացնեն հանրային տրանսպորտը:
Հիշեցնենք, որ Հայաստանի համար Եվրոպական հանձնաժողովը նախատեսում է 5 ուղենշային ծրագիր։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԵՄ-ն Սյունիքի մարզի զարգացման համար նախատեսում է տրամադրել 80 միլիոն եվրոյի աջակցություն։ Ծրագրերից մեկով նախատեսվում է 600 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Հյուսիս-Հարավ մայրուղու դեռևս չկառուցված հատվածների, այդ թվում` Սիսիան-Քաջարան ճանապարհի, թունելների ու կամուրջների շինարարության համար։
Հայաստանից բացի, Եվրոպական հանձնաժողովը նույնատիպ ծրագրեր է մշակել նաև ԱԳ անդամ մյուս երկրների` Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար: Ընդհանուր առմամբ, Հայաստանին կտրամադրվի 1.6 միլիարդ եվրո, Վրաստանին` 1.175 միլիարդ եվրո, իսկ Ադրբեջանին` 140 միլիոն եվրո: Ակնկալվում է, որ այս ծրագրերը կքննարկվեն առաջիկա դեկտեմբերին` ԵՄ առաջնորդների և «Արևելյան գործընկերության» անդամների համատեղ գագաթնաժողովում:
Զեկույցն ամբողջությամբ` այստեղ:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…