Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առիթով:

Այս տոնը դարձել է բելառուս ժողովրդի քաջության և հերոսության խորհրդանիշ, Հայրենիքի հանդեպ սիրո ու նվիրվածության վառ օրինակ:

Համոզված եմ, որ հայ-բելառուսական ավանդական բարեկամական հարաբերությունները կշարունակեն ուղենիշ ծառայել մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման համար՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:

Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

1 hour ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

2 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

2 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

3 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago