Բնապահպանություն

Նոր ներդրումային ծրագիր 174 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից մեկը հանդիսացող Մասդար ընկերությունը ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ճանաչվել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի 200 Մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող. տեղեկանում են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից:

«ՀՀ կառավարության կողմից հայտարարված միջազգային մրցույթում Մասդարն ի սկզբանե առաջարկել էր 0,0299 ԱՄՆ դոլար կՎտժ սակագինը։ Մրցութային փուլում ընկերությունն առաջարկեց 0,0290 ԱՄՆ դոլար կՎտժ վերջնական սակագինը։ 200 Մվտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, որտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝ գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։ Ծրագիրը բաղկացած է լինելու մի քանի փուլերից՝ ծրագրի նախագծում, ֆինանսավորում, կառուցում և շահագործում։ Մասդար ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (այսուհետ՝ ԱՆԻՖ) պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85%֊ը և 15%֊ը։ Այս առիթով Մասդարի տնօրեն Մոհամադ Ալ Ռամահին ասաց.

«Ճանաչվելով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի մրցույթի հաղթող՝ սկիզբ է դրվում մեր գործընկերներ ԱՆԻՖ֊ի և ՀՀ կառավարության հետ համագործակցության նոր և հետաքրքիր փուլի։ Սա կարևոր էջ է Հայաստանի՝ դեպի մաքուր էներգիա անցում կատարելու ճանապարհին։ Ցածր արժեքով արևային էներգիան կօգնի խթանել նոր ոլորտներ, ստեղծել աշխատատեղեր և երկիրը տանել դեպի ծաղկուն և իրապես կայուն ապագա։ Մասդարը հպարտ է աջակցել Հայաստանին՝ հասնելու վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր հավակնոտ թիրախներին։ Առաջիկայում անհամբեր ենք դիտարկել երկրում այնպիսի հնարավորություններ, որոնք կունենան մաքուր էնէրգիայի ենթակառուցվածքը զարգացնելու մեծ ներուժ»։

Իր հերթին ԱՆԻՖ֊ի տնօրեն Դավիթ Փափազյանը նշեց.

«Մենք բոլոր մակարդակներում բավական մեծ աշխատանք ենք իրականացրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար։ Թվում է, թե տարիներ շարունակ աշխատել ենք այս գործընթացի իրագործման ուղղությամբ։ Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ մինչ այսօր սա ամենամեծ միանվագ ներդրումն է կանաչ տնտեսության մեջ և ամենամեծերից ժամանակակից Հայաստանի պատմության մեջ։ Մենք թե՛ հպարտ և թե՛ հաջողակ ենք Հայաստանի էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման և դեպի վերականգնվող էներգետիկա էվոլյուցիայի այս կարևորագույն ճանապարհին ունենալ այնպիսի գործընկեր, ինչպիսին Մասդարն է»։ Ընկերության կողմից ներդրվելու է շուրջ 174 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակներում կկառուցվի նաև նոր ենթակայան: Արևային կայանը կկառուցվի մոտ 500 հա տարածքի վրա, իսկ որպես հարակից օգուտներ, կստեղծվեն բազմաթիվ ուղղակի և անուղղակի աշխատատեղեր: Մրցույթը՝ Մասդարի և ԱՆԻՖ֊ի 2019 թվականի նոյեմբեր ամսին ստորագրված՝ Հայաստանում 400 ՄՎտ ընդհանուր հզորությամբ վերականգնվող էներգիայի նախագծերի մշակման վերաբերյալ պաշտոնական համաձայնագրի մաս էր կազմում: Հետագա քննարկումներ են ընթանում հաջորդ 200 ՄՎտ հզորությամբ կայանի ներդրման ծրագրի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago