Իրանական գազը՝ Երևան-Թեհրան նոր քննարկումներում

«Թեհրանը հաստատակամ է զարգացնելու և խորացնելու Երեւանի հետ հարաբերությունները ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական ոլորտներում» Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Ըստ կառավարության տարածած մամլո հաղորդագրության՝ երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը: Կողմերը նաեւ քննարկել են Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Հունիսի 30-ից հուլիսի 3-ը Փաշինյանի որոշմամբ Թեհրան պատվիրակություն գործուղվեց, որը մասնակցեց Իրան-Հայաստան միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին: Պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Պատվիրակության կազմում էին Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ այլք: Մհեր Գրիգորյանը հանդիպել էր Հասան Ռոհանիին եւ նրան տեղեկացրել էր, որ Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/07/15/1055819/

© 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

AddThis Website Tools
editors

Recent Posts

Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ԱՄՆ…

8 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…

9 hours ago

Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝…

9 hours ago

Թրամփը ձգտում է վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը. Վենս

Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան…

10 hours ago

Կաթողիկոսը կմեկնի Հռոմի Պապի թաղմանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս…

10 hours ago

Դեսպան Քվինը քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու…

11 hours ago