Բնապահպանություն

Արագիլների աղտոտման խնդիրը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է

Ամիսներ շարունակ Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում բնապահպանական հանրության ներկայացուցիչներից, քաղաքացիներից, որոնք բարձրաձայնում են սպիտակ արագիլների աղտոտման խնդրի մասին՝ տեղեկացնում են նախարարությունից: 

Թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և խնդրին համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով դեռևս մայիսից նախարարության համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են խնդիրը, շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ իրականացրել և համապատասխան գրություններ ուղղել պատասխանատու գերատեսչություններին։ 

Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում սպիտակ արագիլների փետուրների անհայտ նյութով աղտոտման դեպքերն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում հայտնաբերված աղտոտման հավանական աղբյուր հանդիսացող Մասիս քաղաքի աղբավայրում տեղադրված ձկնաբուծարանների թափոնների (ձկան փորոտիքը) վերաբերյալ փաստերը, շրջակա միջավայրի նախարարությունը գրությամբ դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդրելով գերատեսչությանը հետևողական լինել Մասիսի քաղաքային աղբավայրերում թափոնների տեղադրման սանիտարահիգիենիկ վիճակի և մասնավոր ձկնաբուծարանների կողմից աղբի թափոնների նորմերի պահպանման, ինչպես նաև այդ տարածքներում դրենաժային համակարգերի մաքրման և դրանցում կուտակվող նյութի հեռացման աշխատանքների իրականացման նկատմամբ։ 

Մեկ այլ գրությամբ նախարարությունը դիմել է Արմավիրի և Արարատի մարզպետարաններ, հորդորելով՝ հետևողական լինել Արմավիրի և Արարատի մարզերում համայնքային աղբավայրերի տարածքներից դուրս նոր աղբի կուտակումների, ձկնաբուծարանների թափոնների հայտնաբերման ուղղությամբ և արձանագրված դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել շրջակա միջավայրի նախարարություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ 

Տեղեկացնենք նաև, որ տարածաշրջանի էկոլոգիական խնդիրը լուծելու և թռչունների աղտոտման նոր դեպքերը կանխելու նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ գրություններով դիմել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ խնդրելով հնարավորության դեպքում իրականացնել ուսումնասիրություններ ու դիտարկումներ Արմավիրի և Արարատի մարզերում առկա ձկնաբուծարաններում աղբի տեղափոխման համար պահանջվող պայմանագրերի առկայության և դրանց տեղափոխման գործընթացի կազմակերպման ուղղությամբ։  

«Խնդիրը Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, որոնք սրտացավ վերաբերմունք են ցուցաբերում բնության հանդեպ և նմանօրինակ խնդիրների դեպքում օպերատիվ ահազանգում են։ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը բնության պահպանության շնորհակալ գործին առանձնահատուկ կարևոր է»,- ասվում է ՇՄ նախարարության տարածած հաղորդագրոթւյան մեջ։ 

Թիվ 1

Recent Posts

Միրզոյանը ներկայացրել է կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերը

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 25-ին Ժնև աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը…

25 minutes ago

Վարչապետն անդրադարձել է դատական գործերի քննության ձգձգումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Դատական և իրավական…

40 minutes ago

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

52 minutes ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

1 hour ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

1 hour ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

1 hour ago