Քաղաքականություն

Իսրայելն ու Հունաստանը դատապարտել են Էրդողանի արած հայտարարությունները Հյուսիսային Կիպրոսում

Հունաստանի և Իսրայելի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսում արած հայտարարությունները, որոնք միտված էին օկուպացված Վարոշա քաղաքի ևս մի հատվածը բացելուն։ Այդ մասին հայտնում է Հունաստանի ԱԳՆ նախարարությունը, նշելով, որ Երուսաղեմում կայացել է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապպիդի և իր գործընկերոջ՝  Նիկոս Դենդիասի հանդիպումը։  

Ermenihaber-ի փոխանցմամբ, այցի ընթացքում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարը պնդել էր, որ Վարոշայի շրջանի (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ-Փակ Մարաշ) 3.5 տոկոսը դուրս է գալու ռազմական գոտու կարգավիճակից: Իսկ Էրդողանը նշել էր, որ չնայած հարցի լուծման համար թուրքական կողմից գործադրվող ջանքերին՝ Հարավային Կիպրոսի դիրքորոշման պատճառով ողջ ծրագիրը ձախողվել է:  

Հանդիպման ընթացքում Իսրայելի ու Հունաստանի ԱԳՆ ղեկավարները դատապարտել են Էրդողանի հայտարարությունները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է  Թուրքիան Վարոշա քաղաքի հետ կապված։  Ավելի վաղ էլ Հունաստանի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել, որով դատապարտում էր Վարոշան վերաբացելու Թուրքիայի ծրագիրը: 

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարները հանդիպել են

ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ փոխնախարարի հետ։ Այդ մասին նա հայտնել է…

14 hours ago

Միրզոյանը Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ…

14 hours ago

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Կառավարության որոշմամբ Օմանի Սուլթանությունում կստեղծվի ՀՀ դեսպանություն, նստավայրը՝ Մասկատ: Ըստ Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծի…

14 hours ago

Ստամբուլում շարունակվում են զանգվածային ցույցերը

Մարտի 19-ին Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ակցիաները չեն դադարում: Ստամբուլում զանգվածային…

14 hours ago

2024թ.-ին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք

2024 թվականին Զինված ուժերում արձանագրվել է մահացության 40 դեպք, այս մասին զեկույց է պատրաստել ՀՔԱ…

14 hours ago

ՔԿ նախագահի տեղակալն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն այսօր ընդունել է Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի…

15 hours ago