Քաղաքականություն
23.07.2021

Քոչարյանի շուրջ ձևավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին. Ռուստամ Բաքոյան

Քոչարյանի շուրջ ձևավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին. Ռուստամ Բաքոյան

Ուղիղ 10 օր հետո իր աշխատանքն է սկսելու նոր խորհրդարանը: Ընդդիմության հետ աշխատանքի պատկերացումների շուրջ ՀԺ-ն զրուցել ենք գործող խորհրդարանի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով որպես եզդի համայնքի ներկայացուցիչ նոր խորհրդարանի կազմում ընդգրկված Ռուստամ Բաքոյանի հետ.

– Պարոն Բաքոյան, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ համագործակցության առաջարկ արեց խորհրդարանական ընդդիմությանը: «Հայաստան» դաշինքից արձագանքում են, որ մերժում են համագործակցությունը: Նրանք հիշեցնում են, որ  նույն Փաշինյանը քարոզարշավի ընթացքում մուրճը ձեռքին սպառնում էր իրենց, հիմա էլ իրենց համախոհները ազատությունից զրկված են: Ընդամենը մի քանի օրից նոր խորհրդարանը սկսում է աշխատանքը: Ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հետ աշխատանքն այս պայմաններում:

– Մենք գնում ենք խորհրդարան՝ եկող 5 տարիներին աշխատելու, ունենք նախընտրական ծրագիր, ունենք ռազմավարություն, որով առաջ ենք շարժվելու: Այդ ճանապարհին ընդդիմությունը կցանկանա մեզ հետ աշխատել՝ թող աշխատի, չի ցանկանա՝ իրենց որոշումն է: Մեզ չի խանգարելու ընդդիմության մոտեցումը՝ մեր գործն անել: Եթե այս ընթացքում ընդդիմությունը հասկացավ, որ ժողովուրդն արդար ընտրությունների արդյունքում մեզ տվել է իր քվեի մեծամասնությունը, ապա խոհեմ կգտնվեն, կգան աշխատանքի եւ չեն գա խանգարելու:

– Դեռ նոր Ազգային ժողովը չկազմավորված՝ արդեն կան կարծիքներ, որ այն 5 տարվա կյանք չի ունենալու: Եթե հիշում եք՝ Ռոբերտ Քոչարյանն էլ ասում էր, որ այս խորհրդարանը մեկուկես տարվա կյանք է ունենալու: Ըստ ձեզ ինչո՞վ են պայմանավորված նման կանխատեսումները:

– Ինչ վերաբերում է ընդդիմադիրների նման ախորժակին, ապա եւս մեկ անգամ պետք է իրենց ու իրենց քաղաքական առաջնորդին հիշեցնել, որ իր շուրջ ձեւավորված փուչիկը տրաքեց հունիսի 20-ին: Այս ընթացքում իրենք իրենց ահռելի ֆինանսական ռեսուրսներով ստեղծել էին այդ միֆը կամ փուչիկը, որ իրենք ձայների մեծամասնությամբ գալու են իշխանության: Այդ անձանց ժողովուրդը հստակ իրենց տեղը ցույց տվեց եւ նրանք պետք է համակերպվեն իրականության հետ,  գնան այն ճանապարհով, որը ժողովուրդը թելադրել է: Եթե իրենց կառավարման տարիներին իրենց կամքով են շարժվել, ապա ցավում եմ իրենց համար, որ ի շնորհիվ ժողովրդի  իրենք չեն կարող շարունակել ոչ օրինական գործողությունները: Հիմա լինելու են օրինականության դաշտում եւ դրանից դուրս ինչ քայլի էլ գնան՝ պողպատե մանդատի են հանդիպելու, հանդիպելու են պողպատե պատնեշի, որը ստեղծել է ժողովուրդը:

Ժամկետների շուրջ այդ հայտարարությունները զուտ իրենց պարտությունը ինչ-որ կերպ արդարացնելու փորձ է. նրանք պետք է փորձեն ընտրողների առջեւ հիմնավորել իրենց կարգավիճակը, ապագայի նկատմամբ տեսլականը:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում։

Լրահոս
«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում
17:38
«Անորա» ֆիլմի դերասանն ընդգրկվել է ուկրաինական ծայրահեղական կայքի տվյալների բազայում
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան
17:16
Ակնհայտ էր, որ շինծու թեկնածուների միակ նպատակը քվե կորզելն էր. Չախոյան
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել
16:56
Մեծ Բրիտանիան Ուկրաինային 236,8 մլն ֆունտ ստերլինգ է հատկացրել
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
16:53
ՀՀ-ի և Գերմանիայի կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել
Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ
16:33
Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի հետ փոխգործակցության հարցերի շուրջ
Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
16:05
Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Ալիևն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել
15:46
Ալիևն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում է անձրև
15:35
Սպասվում է անձրև
Սևծովյան խաղաղ նախաձեռնությունը իր մեջ շատ նրբություններ է պարունակում. Պեսկով
15:24
Սևծովյան խաղաղ նախաձեռնությունը իր մեջ շատ նրբություններ է պարունակում. Պեսկով
Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
14:37
Հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած 8814 քաղաքացի ետ է ստացել 816 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Մեկ շաբաթում վավերացվել է ընդհանուր 2 մլն 401 հազար 169 տոմս
14:27
Մեկ շաբաթում վավերացվել է ընդհանուր 2 մլն 401 հազար 169 տոմս
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները
14:06
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները
Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ
13:49
Մաշտոցի պողոտայի շենքերն ապահովվել են գեղարվեստական լուսավորությամբ
Neuralink-ը մարդուն առաջին անգամ տեսողական իմպլանտ կներդնի
13:25
Neuralink-ը մարդուն առաջին անգամ տեսողական իմպլանտ կներդնի
Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»
13:10
Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»