Գիտություն

Հայ-ռուսական համալսարանի գերազանցության կենտրոնում իրականացվել է նոր կորոնավիրուսի գենոմի վերծանում

Հայաստանի բարձրագույն կրթության «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» երկրորդ հիմնական շրջափուլի շրջանակում Հայ-ռուսական համալսարանում Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտի հենքի վրա ստեղծվում է «Գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և 3-րդ սերնդի սեքվենավորման» կրթական ու գիտական գերազանցության կենտրոն։

Այն կխթանի ՀՌՀ-ի, այլ բուհերի, կենսաբժշկական ոլորտի գիտական և տեխնոլոգիական կազմակերպությունների զարգացումը, ազգային և միջազգային համագործակցությունը: Ծրագրի շրջանակում նաև մշակվում է «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական հետազոտական կրթական ծրագիրը, ինչը թույլ կտա բավարարել աշխատաշուկայում բարձրորակ մասնագետների պահանջարկը:

«Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» ընթացիկ դրամաշնորհային ծրագրերի երկշաբաթյա ամփոփիչ մշտադիտարկումների համատեքստում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները բուհում ծանոթացել են կենտրոնի աշխատանքներին։

Ներկաները շրջել են կենտրոնի համար առանձնացված տարածքներում, որտեղ տեղադրվել են ծրագրով ձեռք բերված կահույքը, լաբորատոր սարքավորումները, համակարգչային տեխնիկան, լաբորատոր նյութերն ու պարագաները: Ծրագրին մասնագիտական աջակցություն ցուցաբերող անհատ խորհրդատու, փոխնախարար Կարեն Թռչունյանը դիտարկել է ձեռք բերված սարքավորումները և նյութերը՝ աշխատանքային խմբի հետ քննարկելով լաբորատոր սարքավորումների գործարկման և պահպանման հետ կապված մի շարք հարցեր:

Դրամաշնորհային ծրագրի կարևոր բաղադրիչ է նաև կրթական բովանդակության ստեղծումը: Այդ նպատակով աշխատանքային խմբի անդամները դրամաշնորհային ծրագրի անձնակազմի հետ քննարկել են ծրագրով սահմանված արդյունքները և դրանց դրսևորումը մոնիթորինգային պլանով ձևակերպված ցուցիչների մակարդակում:

ՀՌՀ դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արսեն Առաքելյանը տեղեկացրել է, որ ավարտվել է «Գենային ճարտարագիտություն» մագիստրոսական ծրագրի իրականացումը կարգավորող համապատասխան փաստաթղթերի մշակման գործընթացը, և փաստաթղթերը ներկայացվել են ԿԳՄՍՆ` լիցենզիա ստանալու նպատակով:

Նրա խոսքով՝ այս փուլում վերանայվել և լրամշակվել է ՀՌՀ Կենսաբժշկության և ֆարմացիայի ինստիտուտում գործող «Կենսաինժեներիա և կենսաինֆորմատիկա» դիպլոմավորված մասնագետների պատրաստման կրթական ծրագիրը, ինչպես նաև տեղական անհատ խորհրդատուներն ամփոփել են գենոմային ճարտարագիտության և սեքվենավորման դասընթացների, հետազոտական ուղեցույցների մշակման աշխատանքները: Կարևորելով բուհ-մասնավոր հատված գործնական կապը՝ Արսեն Առաքելյանը հավաստիացրել է, որ առաջիկայում կենտրոնն առողջապահության մի շարք ոլորտներում կարող է լուծել կարևոր խնդիրներ՝ իրականացնելով տարբեր հետազոտություններ և փորձարկումներ:

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

11 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

22 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

47 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago