Թուրքիայում վերջին օրերին անտառների զանգվածային հրդեհման պատասխանատվությունը ստանձնել է «Կրակի զավակներ» կազմակերպությունը, որի գործունեությունն արգելված է ոչ միայն Թուրքիայում, այլև ԱՄՆ-ում և Եվրամիության որոշ երկրներում։ Այդ մասին հայտնում է թուրքական Yeni Şafak պարբերականը։ Նշվում է, որ կազմակերպությունը կապ ունի Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ։
Համաձայն «Կրակի զավակներ» կազմակերպության հայտարարության, նրանք կազմակերպել են հրդեհները, որովհետև «թուրքական ռեժիմը չի հասկանում որևէ այլ լեզու, և ժամանակն է նրան ծնկի բերել»։
Պաշտոնական Անկարան դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։ Փոխարենը քրդական Rojava լրատվամիջոցը հերքել է իր կապն այդ կազմակերպության հետ։

















