Քաղաքականություն

Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր․Արման Բաբաջանյան

Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպմանը, մատնանշելով, որ հայ-իրանական հարաբերությունները բավական նրբանկատ վերաբերմունք են պահանջում։

«Հայ-իրանական հարաբերությունները երկուստեք կենսական նշանակություն ունեցող և բավական նուրբ շերտեր պարունակող հարաբերություններ են։ Իրանական խնդրի շուրջ առկա միջազգային քաղաքական կոնյունկտուրայում Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները պարունակում են ինչպես հնարավորություններ, այնպես էլ ռիսկեր։ Չափազանց կարևոր է այդ հնարավորությունների ու ռիսկերի բալանսավորումը։ Ռուսաստան, ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա, արաբական մի շարք պետություններ… Սա այն երկրների ոչ ամբողջական ցուցակն է, որոնք զգայուն կարող են լինել հայ-իրանական հարաբերությունների առնչությամբ։

Հայ-իրանական հարաբերությունները, այսպիսով, պետք է կառուցվեն տարածաշրջանային և գլոբալ զարգացումների հաշվառմամբ միայն, դրանք չենք կարող կտրված լինել աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունների ներկապնակից։Այո, մենք՝ որպես հարևան և բարեկամ պետություն, Իրանի հետ մեր հարաբերությունները չենք պայմանավորում երրորդ երկրով կամ երկրներով։ Միևնույն ժամանակ, Իրանի նկատմամբ մեր այդ վերաբերմունքը օբյեկտիվորեն առաջացնում է մեր նկատմամբ վերաբերմունք մեր այլ գործընկեր պետությունների ու կառույցների կողմից։

Հետևաբար, չափազանց կարևոր է հավասարակշռել հայ-իրանական հարաբերություններից ակնկալվող դրական և այլ սուբյեկտների կողմից Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությամբ պայմանավորված բացասական արդյունքները։ Իրանը մեր տարածաշրջանի կարևորագույն խաղացողներից մեկն է, և այդ երկրի հետ դրական հարաբերությունները արժեքավոր են մեզ համար։ Սակայն դրանք պետք է զարգանան միայն ռիսկերի բացառման և հնարավորությունների ավելացման սկզբունքով։ Չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանը շարունակի կանխատեսելի և թափանցիկ, անկեղծ, վստահելի և գործընկերային հարաբերություններ պահպանել Թեհրանի հետ։ Դա միևնույն ժամանակ թույլ կտա զարգացնել հարաբերությունները նոր գործընկերների, նոր բարեկամների և նոր դաշնակիցներ հետ, որոնց կարիքը Հայաստանը շատ ունի»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Թիվ 1

Recent Posts

Վերակառուցումից հետո Մեղրիի անցակետի թողունակությունը մի քանի անգամ կավելանա․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…

6 hours ago

Երկրաշարժ Թուրքիայում

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…

7 hours ago

Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…

8 hours ago

ՌԴ և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն Անկարայում

Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…

9 hours ago

Ռուբեն Վարդանյանն ուղերձներ է փոխանցել

Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…

10 hours ago

Սպասվում է անձրև ու ամպրոպ, լեռնային շրւաններում՝ ձյուն

Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…

11 hours ago