Պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի դիտարկմանը, որ Հակոբյանը ՊՈԱԿ-ում աշխատած տարիներին զբաղվել է բիզնեսով և ղեկավարել է մի քանի առևտրային կազմակերպություն, այդ թվում՝ զբաղեցրել է ԶՊՄԿ ադմինիստրատիվ տնօրենի պաշտոնը, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը խոստովանել է, որ 5 տարի գրանցված լինելով նախագահի աշխատակազմի ՊՈԱԿ-ում՝ աշխատանքի է հաճախել ընդամենը 3 ամիս։
«ՊՈԱԿ-ում ես եղել եմ շատ կարճ՝ մոտ 3 ամիս։ Անհրաժեշտություն կար իմ ընկերներին այնտեղ օգնելու»,- ասել է է Վահե Հակոբյանը։
Էդուարդ Աղաջանյանն նշել է, որ Հակոբյանը «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես աշխատող գրանցված է եղել 2011-2016 թթ․, իսկ Վահե Հակոբյանը նշել է, որ գուցե որևէ շփոթմունք է եղել, որ ինքը 5 տարի շարունակ գրանցված է մնացել նախագահականի ՊՈԱԿ-ում։
















