Լրահոս

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է Առինջ համայնք: Այցի վերաբերյալ նա մանրամասներ է հայտնել ֆեյսբուքյան իր էջում

«Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են թաղամասեր։ Այցելել եմ նաև Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին: 2020 թվականի սուբվենցիայով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ (45%-55%) իրականացվող ծրագրի շրջանակում ավարտվել են Առինջի ներհամայնային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է շուրջ 4,3 կմ երկարության ճանապարհահատված: Նշված հատվածում այս պահին կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթանում են արտաքին լուսավորության ցանցի վերազինման աշխատանքներ:

Նույնքան ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատում էլ կիրականացվի ընթացիկ տարում՝ կրկին սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Դիտարկել եմ կատարված աշխատանքները, համայնքի ղեկավարի հետ քննարկել նաև ընթացիկ ծրագրերը, որից հետո շրջել Առինջ համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 26 մլն դրամ) համայնքապետարանի հարակից տարածքում կառուցվող զբոսայգու տարածքում: Համայնքի ղեկավարի ներկայացմամբ, ծրագրի շրջանակում կառուցվում են ճեմուղիներ, տաղավար, տեղադրվում են նստարաններ: Զբոսայգու տարածքում կառուցվելու է նաև արցախյան վերջին պատերազմում զոհված 9 առինջեցիներին նվիրված հուշարձան: Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին:

Առինջ համայնքում այցելել եմ նաև Հայաստանի «Champions» կարատեի ակումբ, որտեղ այցելող պատանիների հաջողությունները և, առհասարակ, ակումբի գործունեության ուղղվածությունն ինձ համար բացահայտում էր:WKF Karate Federation-ի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Սերյոժա Մակարյանը ներկայացրել է ակումբի գործունեությունը՝ նշելով, որ մարզաձևը օլիմպիական է. ակումբը պատրաստվում է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: Խոստացել եմ իմ լիազորությունների շրջանակում աջակցել և նպաստել, որպեսզի զարգացող այս սպորտաձևին հաճախող սաներն ունենան մարզվելու առավելագույն պայմանները՝ դիտարկելով դրա հնարավորությունը ոչ միայն Առինջում, այլ նաև Գառնի համայնքում՝ մարզական հավաքների կազմակերպման հնարավորության կոնտեքստում:

Այո, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր սերունդը կրթվելու, մարզվելու, ուսանելու՝ արժանավայել և համապատասխան միջավայր ունենա»,- գրել է Սահակյանը։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

13 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

14 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

16 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

16 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

17 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

17 hours ago