Փողը փոխում է աշխարհը, բառիս բուն իմաստով: Ֆինանսավորումը թույլ է տալիս տեխնոլոգիաներ օգտագործել ապագա սերունդների համար մեգածրագրերի շինհրապարակներում, որոնց սեփականատերերը չեն խնայում բյուջեն: Այս կարգի 5 ամենաթանկարժեք մեգանախագծերը կառուցվում են հենց հիմա և արժեն հսկայական գումար. Արաբ շեյխերը նախատեսում են 76 միլիարդ դոլար ծախսել միայն զվարճանքների այգու վրա:
Բայց մենք կսկսենք մի փոքր ավելի համեստ չինական նախագծով, որտեղ որոշվել է կառուցել մի ամբողջ քաղաք՝ ապագայի քաղաք Նանհույ (Nanhui New City)՝ Երկնային կայսրությանը բնորոշ մեծ մասշտաբով: Միայն նախագիծը Չինաստանին արժեցել է 5 միլիարդ դոլար: Ամբողջ շինարարության արժեքը կհայտարարվի դրա ավարտից հետո. Հոնկոնգին փոխարինող նոր քաղաքի շինարարությունը կավարտվի այս տարի:
Իրաքի նավթային մայրաքաղաք Բասրայում աշխատանքներ են տարվում աշխարհի ամենաբարձր երկնաքերի վրա: Հարսնացուի աշտարակը պետք է երկինք բարձրանա 1,1 կիլոմետր: Ծրագրի արժեքը 20 միլիարդ դոլար է:
Սաուդյան Արաբիայի պատմության մեջ ամենամեծ ենթակառուցվածքային օբյեկտը այժմ կառուցվում է Էր Ռիադում: 6 շարք՝ 176 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, 23 միլիարդ դոլար: Մետրոպոլիտենի բացումը նախատեսված է 2021 թվականին, չնայած ամսաթիվն արդեն երկու անգամ փոփոխվել է:
Եվս մեկ նոր քաղաք կառուցվում է (և գրեթե պատրաստ է ընդունել բնակիչներին) Հարավային Կորեայում: Սոնգդոն գտնվում է Սեուլի մոտ: Ծրագրի հեղինակները խոստանում են բնակարաններ, որոնք արձագանքում են եղանակին, սեփականատերերի սովորություններին և շաբաթվա օրերին, խելացի տրանսպորտ, խելացի խանութներ, որոնք կարող են ինքնուրույն լցնել հաճախորդների զամբյուղները: Ծագրի արժեքը արդեն գերազանցել է 40 միլիարդ դոլարը:
Նյութը ամբողջությամբ՝ այստեղ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ապրիլի 12-ին Մեղրիի սահմանային անցակետում դիմավորել է վարչապետ Նիկոլ…
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդմամբ Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է…
Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ է նվաճել Խորվաթիայում անցկացվող սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի չորրորդ փուլում: Այդ…
Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցություններ կանցկացվեն ապրիլի 15-16-ը Անկարայում,…
Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսազանգերի, նամակների միջոցով ընտանիքին է փոխանցել յոթ…
Ապրիլի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը, հանրապետության առանձին շրջաններում, 14-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում…