Հասարակություն

Մեկնարկել է 28 փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը

Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում մեկնարկել է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը: Կփոխվեն, կամրացվեն լուսավորության հենասյուները, առկա լուսատուներն էլ կփոխարինվեն էներգախնայող LED տիպի լուսատուներով: Բացի այդ բոլոր հաղորդուղիները կանցկացվեն ստորգետնյա՝ պլաստիկ խողովակաշարերով: Աշխատանքներն ընդգրկում են 28 փողոց: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ ՎԶԵԲ վարկային, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) դրամաշնորհային միջոցներով:

Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Ծրագրում ընդգրկված փողոցներն են՝Սայաթ Նովա, Մ. Բաղրամյան,Կոմիտասի, Մյասնիկյան, Աճառյան պողոտաներում, Հերացի, Չարենց, Մոսկովյան, Սարյան, Իսահակյան, Ալ. Մանուկյան, Խանջյան, Ամիրյան փող. Վարդանանց, Կասյան, Դեմիրճյան,Պարոնյան-Պռոշյան փողոցները, նաև Տերյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Աբովյան, Ագաթանգեղոս, Գ. Լուսավորիչ, Արգիշտի, Տ. Մեծ պողոտան (Մելիք Ադամյան), Վ. Սարգսյան-Իտալական-Բեյրութ, Խորենացի փողոցները:

Թիվ 1

Recent Posts

Ադեկվատության խնդիր եմ տեսնում. Քոչարյանը՝ դատավորին

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանները դժգոհեցին նիստը…

4 minutes ago

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

22 minutes ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

34 minutes ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

40 minutes ago

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…

1 hour ago

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

1 hour ago