Աշխարհ

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտնում վերջին անգամ կայցելի Մոսկվա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օգոստոսի 20-ին բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում:

Դա կլինի կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

«Նախատեսվում է քննարկել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև դիտարկել միջազգային և տարածաշրջանային մի շարք արդի հարցեր», -հայտնել է աղբյուրը: Նշվում է, որ խոսքը վերաբերում է Աֆղանստանին, Ուկրաինային և Բելառուսին։

Դա կլինի Մերկելի՝ կանցլերի պաշտոնում վերջին այցը Մոսկվա։ Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականի հաշվարկներով՝ դա Մերկելի 20-րդ այցը կլինի Ռուսաստան՝ որպես Գերմանիայի կառավարության ղեկավար։ Վերջին շաբաթներին Մերկելը «հրաժեշտի» այցեր է իրականացնում․ նա եղել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում։

Թիվ 1

Recent Posts

Կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի համակարգմամբ մարտի 10-12-ը…

8 minutes ago

Վաշինգտոնը պարզապես հող է նախապատրաստում. Լուկաշենկո

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ն Ուկրաինայի…

21 minutes ago

Ռուսական ուժերը գրավել են Կուրսկի մարզի Սուջա քաղաքը. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը գրավելու մասին, որը Ուկրաինայի զինված…

38 minutes ago

Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը

Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր. Ռուբեն…

55 minutes ago

Խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցություններն ավարտված են. Բայրամով

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցային գործընթացն արդեն ավարտված է»,-հայտարարել է Ադրբեջանի…

1 hour ago

Մոսկվան ժամանակավոր հրադադար չի ցանկանում. Ուշակով

Ռուսաստանը չի ցանկանում ժամանակավոր հրադադար, նա շահագրգռված է երկարաժամկետ կարգավորմամբ։ Այս մասին այսօր հայտարարել է…

2 hours ago