Մշակույթ

Մշակութային «Կիզակետ»-ում Մեղրին է

Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը Գեղագիտության ազգային կենտրոնի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մասնաճյուղում իր սաների, համայնքի և շրջակա բնակավայրերի բնակիչների համար իրականացրել է «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը։

Ծրագրի շրջանակում Գեղագիտության ազգային կենտրոնի Մեղրիի մասնաճյուղում կարճաժամկետ ձևաչափով բացվել են լուսանկարչության, ֆիլմարտադրության, գեղարվեստական տպագրության, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետության և գրականության արվեստանոցներ, որտեղ մայրաքաղաքից ժամանած մասնագետները ներկայացել են իրենց մասնագիտական աշխատարաններով:

Նախագծի արդյունքում ստեղծվել է 7 ճարտարապետական նախագիծ, 80-ից ավելի գրաֆիկական դիզայնի, 25 գրաֆիկական տպագրության և 73 լուսանկարչական աշխատանք, 5 վավերագրական կարճամետրաժ ֆիլմ։ Նախագծի շրջանակում հիմնվել է նաև շապիկների և պայուսակների արտադրություն, գործարկվել «Մեղրագիր» գրական բլոգը, գրաֆիկական դիզայնի աշխատարանի մասնակիցներն էլ ստեղծել են Մեղրի քաղաքի տարբերանշանը։

«Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագծի արդյունքները և նշված ժամանակահատվածի ձեռքբերումներն այսօր ներկայացվել են Երևանում՝ Գեղագիտության ազգային կենտրոնում, անցկացված կլոր-սեղանի ժամանակ:

Միևնույն ժամանակ, խիստ կարևորելով Սյունիքի մարզում կրթամշակութային ծրագրերի անհրաժեշտությունը և դրանց նախաձեռնության կարևորությունը, «Կիզակետ. Մեղրի» կրթամշակութային նախագիծը հանդես է գալու որպես նոր հարթակ կրթամշակութային ծրագրեր մշակող և իրականացնող կազմակերպությունների, անհատների համար: Հարթակը նաև հնարավորություն կընձեռի Գեղագիտության ազգային կենտրոնի՝ Գորիս և Մեղրի քաղաքների ստորաբաժանումներում իրագործել, ձևակերպել ու քննարկել կրթամշակութային նախագծեր։

Թիվ 1

Recent Posts

Նոր օրենքով թիկնապահների քանակը չի կարող գերազանցել 3-ը

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների…

4 minutes ago

Իրանից շուտով կարձագանքեն Թրամփի նամակին

Իրանի իշխանությունները շուտով կարձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված…

22 minutes ago

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,…

39 minutes ago

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է

Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…

56 minutes ago

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…

1 hour ago

Ուկրաինայի սահամանդրությունը խանգարում է խաղաղության համաձայնագրին․ Շոյգու

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…

1 hour ago