Մշակույթ

ՋԵՄ ձևաչափը՝ հայ հանդիսատեսի համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դրամաշնորհային աջակցությամբ «ՄՈԴ ԱՐՏ» ՍՊԸ-ն օգոստոսի 27-ին կիրականացնի «Music ՋԵՄ» երաժշտական նախագիծը:

«Music ՋԵՄ»-ն աշխարհում ընդունված և օրեցօր տարածվող երաժշտական ձևաչափ է, որտեղ հիմնական դերակատարները երաժշտական աշխարհի ներկայացուցիչներն են: Նրանք, անկախ ժանրային առանձնահատկությունից, հնարավորություն են ստանում ստեղծագործական նոր որակների բացահայտման՝ երաժշտական դեբատների միջոցով խոսելու իմպրովիզների և նորարարության լեզվով:

Հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մասնակցելու աշխարհում ընդունված երաժշտական ձևաչափի հայաստանյան մեկնարկին, ներկաների համար կհնչեն ջազ, ֆանկ, մոդեռն, էքսպերիմենտալ երաժշտություններ:

Միջոցառման հիմնական հյուրն է վրացի աշխարհահռչակ դաշնակահար և ջազմեն Բեկա Գոչիաշվիլին: Ելույթ կունենան նաև Գոչիաշվիլու բենդը, Հայաստանի առաջատար բենդեր ու անհատ երաժիշտ-կատարողներ (https://fb.watch/7D5093OjdO/):

Միջոցառման անցկացման վայրը՝ «Շէնէ» հարթակ (հասցե՝ Ջրվեժ, Գառնու մայրուղի 16/8), մեկնարկը՝ ժամը 17:00: Մանրամասները՝ https://www.facebook.com/jammusicportal/

Թիվ 1

Recent Posts

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

2 hours ago

ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ

Դատարանի վճռով, հաշտության համաձայնագրով, որպես ապօրինի ձեռքբերված գույք Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով…

6 hours ago

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է…

6 hours ago

«Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու է հարկադիր քարաթափում

Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի…

6 hours ago

Դիտարկվել է համատեղ հուշագիր ստորագրելու հնարավորությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար…

6 hours ago