Հայաստան

Հակառակորդը կրակել է Կութ գյուղի վրա, վնասվել են տների տանիքներ

Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը «Արմենպրես»-ի զրույցում հաստատել է Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքներ:

«Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել»,- ասել է Կութի համայնքապետը՝ հավելելով, որ իր տպավորությամբ՝ թշնամին դիտավորյալ հենց գյուղի ուղղությամբ էր կրակում:Չիտչյանի խոսքով՝ կրակոցները եղել են 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Բարեբախտաբար, այդ ժամին դրսում ոչ ոք չի եղել, և բնակիչներից որևէ մեկը չի տուժել: Կրակել են հրաձգային տարբեր զինատեսակներից՝ ինքնաձիգ, գնդացիր: Դրանից հետո կրակոցներ կամ այլ միջադեպեր չեն եղել:

Այս պահին ընդհանուր վիճակը գյուղում, Սիմա Չիտչյանի խոսքով, հանգիստ է:

Թիվ 1

Recent Posts

Եգիպտոսը հաշտության նոր առաջարկ է ներկայացրել

APnews-ի փոխանցմամբ, Եգիպտոսը նոր առաջարկ է ներկայացրել՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հաշտության բանակցությունները վերսկսելու համար:…

7 minutes ago

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Մարտի 24-ի ցերեկը, 25-29-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի…

29 minutes ago

Էր Ռիադի բանակցությունների գլխավոր թեման Սևծովյան նախաձեռնությունն է. Պեսկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել առաջ շարժվել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն տեխնիկական հարցերը…

49 minutes ago

ՌԴ-ի մասնակցության հնարավորությունը միշտ եղել է. փոխնախարար

ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններում ՌԴ ներգրավվածությանը: Նրա խոսքով,…

1 hour ago

Թումանյան փողոցում 129 հասուն ծառ կտնկվի

Այս տարի առաջին անգամ համայնքում ծառատունկը մեկնարկել է ձմեռային ամսից սկսած. մշտադալարների տունկը նպատակահարմար էր…

1 hour ago

Վրացական ֆուտբոլի այսօրվա հաջողությունը դրվել է 10 տարի առաջ

Լրագրող Թաթուլ Հակոբյանը գրել է. Հայաստանի ազգայի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի այս գրառումը կիսում եմ…

1 hour ago