Հասարակություն

Շենքերի ջերմաարդիականացման ծրագիր Հայաստանում

Պետություն-համայնք-ՄԱԶԾ համագործակցության շրջանակում Հայաստանում առաջին անգամ իրականացվում է շենքերի ջերմաարդիականացմանն ուղղված ծրագիր, որի շնորհիվ բազմաթիվ համայնքներում բնակիչների համար նվազել են ջեռուցման ծախսերը, կրճատվել է էներգասպառումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները։ Այս ամենն իրականացվում է պետական սուբվենցիոն ծրագրի միջոցով, որի շրջանակում պետությունը 55-70 տոկոս համամասնությամբ համաֆինանսավորում է իրականացնում։ 

«Արմենպրես»-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանի հետ խոսել է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի, ինչպես նաև դրա շրջանակում բազմաբնակարան շենքերում էներգիայի սպառման նվազեցման, ժամանակավոր աշխատատեղերի ավելացման, շենքերի պահպանման և այլնի մասին։

Ծրագրի հիմնական նպատակը՝ ջերմոցային գազերի նվազեցում

«Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո։ Ծրագրի  հիմնական նպատակը եղել է ջերմոցային գազերի արտանետումների նվազեցումը, որպես կլիմայի փոփոխության դեմ պայքարի բնապահպանական խնդիր։ Պատճառն այն է, որ Հայաստանը որպես էներգիա ներկրող և ոչ արտահանող երկիր շահագրգռված է իր էներգետիկ անկախության համար։ Մենք ուսումնասիրել ենք, թե որտեղ է սպառվում էներգիան և որտեղից են հիմնական արտանետումները ու պարզել, որ ամենախոշոր սպառողները Հայաստանում շենքերն են՝ բնակարանային սեկտորը։ Այսպիսով մենք կկարողանանք երկակի խնդիր լուծել՝ կնվազեցնենք վառելիքի օգտագործումը և դրա հետ կապված ջերմոցային գազերի արտանետումները և կլուծենք նաև սոցիալական խնդիր»,- նշեց Հարությունյանը։

ՄԱԶԾ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև համագործակցության արդյունքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ արդիականացման միջոցառումները 2020 թվականին առաջին անգամ ներառվել են պետական սուբվենցիոն ծրագրով հասանելի միջոցառումների ցանկում։

«Առաջին տարում ՀՀ 14 համայնքից ստացվել է 125 շենքի ջերմաարդիականացման հայտ, որից հաստատվել է 110-ը։ Ներկայում, Վեդիում, Սպիտակում, Քաջարանում, Դիլիջանում, Բերդում, Ախթալայում, Ստեփանավանում, Տաշիրում, Իջևանում և Աշտարակում իրականացման տարբեր փուլերում են գտնվում 55 բազմաբնակարան շենք։ Շուտով կսկսվեն ջերմաարդիականացման աշխատանքները ևս 29 շենքերում, որոնց հայտերը հաստատվել էին նախորդ տարի, սակայն ֆինանսավորումը կիրականացվի արդեն նոր համամասնությամբ։

«Ջերմաարդիականացումն իրականացվում է հիմնականում այն շենքերում, որոնք ի սկզբանե վատ ջերմամեկուսացում են ունեցել, կառուցվել են առանց հաշվի առնելու էներգիայի կորուստները»,- նշեց  Հարությունյանը։

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

7 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

28 minutes ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

49 minutes ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

1 hour ago

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին…

1 hour ago

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում…

1 hour ago