Բնապահպանություն

Ապօրինի անտառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար 9 անձանց

Մեղադրանքներ են առաջադրվել Լոռու մարզի անտառային ֆոնդի պահպանության համար պատասխանատու ևս 9 պաշտոնատար անձանց։ Ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության որդեգրած կոշտ քրեաիրավական քաղաքականության համատեքստում Լոռու մարզի դատախազությունն առանձնահատուկ հետևողականություն է դրսևորում հատկապես անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար կողմից իրենց պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանցավոր դրսևորումներին պարտադիր իրավական գնահատականներ տալու հարցում:

Մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 2021թ. հուլիսի 28-ից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր թվով 9 պաշտոնատար անձինք հանդիսացող` 6 անտառապետի և 3 անտառապահի ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելը, ծանր հետևանք առաջացրած պաշտոնեական անփութությունը) հատկանիշներով առաջադրվել են մեղադրանքներ:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ, ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, ծառայութ­յան նկատմամբ ան­բարե­խիղճ և անփույթ վերաբերմունք դր­սևորելու հետևանքով նրանք պատշաճ չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները: Մասնավորապես՝ իրենց վերապահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, ինչի արդյունքում արձանագրվել է ապօրինի հատված 1471 տարբեր տեսակի և տրամագծերով ծառեր: Դրանց հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 136 մլն ՀՀ դրամի չափով վնաս։

Թիվ 1

Recent Posts

ՌԴ-ն ու ԱՄՆ-ը ցանկանում են հնարավորինս շուտ հասնել Ուկրաինայում խաղաղության. Պուտին

Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…

3 minutes ago

ԵՄ-ն Ուկրաինայից փոխհատուցում չի պահանջի

ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…

18 minutes ago

ԵՄ-ը շարունակում է Հայատանի համար մնալ կարևորագույն գործընկեր. ԱԳ փոխնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…

31 minutes ago

ԵՄ-ը հետաքրքրված է «Խաղաղության խաչմերուկով». Ուշակովս

«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…

53 minutes ago

Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրություններ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…

1 hour ago

ՄԱԿ ԱԽ-ն ընդունել է ԱՄՆ-ի առաջարկած չեզոք բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…

1 hour ago