Բնապահպանություն

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է ՎԶԵԲ Հայաստանյան գրասենյակի ղեկավարին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի և EBRD-ի Կոսվկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բջորլին Հանսենի հետ։

Կողմերը քննարկել են Կառավարության նոր ծրագրով նախատեսվող շրջակա միջավայրի ոլորտի առաջնահերթությունները և հնարավոր համագործակցության շրջանակը։Նախարար Ռոմանոս Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հանդիպման նախաձեռնողականության համար, ապա հակիրճ ներկայացրել այն ծրագրերը, որոնք այս պահին իրականացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։Նախարարը տեղեկացրել է, որ գործունեության այս շրջափուլում չափազանց կարևոր է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը և 2021-2025 թվականների միջոցառումները կյանքի կոչելը։

Նախարար Պետրոսյանը խոսել է երկրում ջրային ու անտառային ռեսուրսների արդյունավետ ու կայուն կառավարումից և այդ համատեքստում առաջնահերթ համարվող ենթակառուցվածքների զարգացումից։Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված միջոցառումների ու ծրագրերի համալիրը․ քննարկվել են Սևանա լճի հիմնախնդիրների երեք ուղղությունները և դրանց լուծումներին ուղղված միջազգային համագործակցությամբ իրականացվող ծրագրերը։Անդրադարձ է կատարվել անտառապատ նոր տարածքների ավելացման և անտառկառավարման նոր պլանների կազմմանը։

Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը ներկայացրել է «10մլն ծառ» նախաձեռնությունը։Տիկին Կատարինա Բջորլին Հանսենը տեղեկացրել է, որ ներկայացված ծրագրերը համընկնում են այն ծրագրերի հետ, որոնք իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և հետաքրքրվել է այն ուղղություններով, որոնցով կողմերը կարող են միասին մշակել հայեցակարգեր և առավել ակտիվ համագործակցել։Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են հետագա համագործակցության առաջնահերթությունները: Նախարարը սերտ համագործակցության և փոխգործակցության շարունակականության պատրաստակամություն է հայտնել:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

9 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago