Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվել: Այս տեղեկությունը հաստատել է ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նա հայտնել է, որ խուզարկությունն իրականացվել է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում: Օհանջանյանը չի նշել, թե հատկապես ինչ գործի մասին է խոսքն ու ինչկարգավիճակ այդ գործով Դավիթ Գրիգորյանը: ՀՔԾ-ից այլ մանրամասներ չեն հաղորդում:

















