Տեր ենք մեր անկախությանն ու ինքնիշխան պետությանը. Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: 

«Անկախության օրը եզակի է մեր հանրապետության տոնացույցում: Տոն, որը խորհրդանշում է մեր ժողովրդի դարավոր երազանքը, տասնյակ սերունդների ջանքն ու անձնազոհությունը, մեր հայրենիքի ինքնության ու ինքնիշխանության վերահաստատումը:

Երեսուն տարի առաջ համաժողովրդական քվեով հռչակեցինք անկախ պետություն կերտելու մեր իրավունքն ու կամքը, մեր զավակների թանկ արյամբ ամրագրեցինք այդ պատմական որոշումը ու սկսեցինք կերտել մեր պետությունը, որ աշխարհասփյուռ բոլոր հայերի հայրենիք-պետությունը դարձավ:

Այս կարճատև ու դժվար ճանապարհին երբեք չերկմտեցինք, չնահանջեցինք, չդավաճանեցինք մեր երազանքին: Եվ այսօր էլ, երբ ծանր ժամանակներ է ապրում Հայաստանը, տեղի չենք տալու՝ ի լուր աշխարհի հայտարարելով, որ տեր ենք մեր անկախությանն ու ինքնիշխան պետությանը:

Փա՜ռք նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին այդ մեծ երազանքի իրականացմանը: Փա՜ռք նրանց, ովքեր իրենց ունակությունները, ջանքը, աշխատանքը դրեցին պետության կայացման և ամրապնդման հիմքում:

Փա՜ռք նրանց, ովքեր հավատում են հաղթանակին ու մեր անկախ ընթացքի շարունակականությանը: Անկախության տոնի առթիվ շնորհավորում եմ ոստիկանության ողջ անձնակազմին, ոստիկանության զորքերի զինծառայողներին, մեր սիրելի վետերաններին, մեր գործընկերների ընտանիքներին ու հարազատներին:

Շնորհավորում և խորին խոնարհումս եմ բերում հանուն անկախության հերոսաբար զոհված մեր ծառայակիցների ընտանիքներին: Մաղթում եմ հավատ, ուժ և վստահություն, որ շարունակելու ենք երեսուն տարի առաջ սկիզբ առած մեր ընթացքը և անդավաճան ենք լինելու մեր պետությանն ու պետականությանը: Շնորհավոր բոլորիս տոնը»,- ասված է Վահե Ղազարյանի ուղերձում:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

2 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

1 hour ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago