Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Ֆրանսիայի կառավարության խոսնակ

Ֆրանսիայի վարչապետին առընթեր պետքարտուղար, կառավարության խոսնակ Գաբրիել Ատալն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ:

«Սիրելի՛ բարեկամներ,Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ այս ուղերձով ցանկանում եմ իմ ամենաջերմ մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև Ֆրանսիայում և ամենուրեք ապրող հայերին: 

Այս տարի սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը՝ այդ համատեքստում միևնույն ժամանակ վկայակոչում ենք նաև Ֆրանսիայի և Հայաստանի, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միասնականությունը: Մենք միմյանց հետ կիսում ենք մշակութային նույն արժեքները, որոնցով դուք ապրում և արարում եք առօրյայում: Այսօր մենք վկայակոչում ենք նաև մեր եղբայրական հարաբերությունները՝ նկատի ունենալով, որ անցյալ տարին հայերի համար բազմաթիվ ծանր փորձությունների շրջան եղավ: 

Հայաստանի Հանրապետության Անկախությունը նշանավորելիս մենք մեծարում ենք հայ ժողովրդին, որը երբեք գլխահակ չի եղել, ժողովուրդ, որը միշտ կարողացել է ոտքի կանգնել, առաջ քայլել, որը մշտապես կարողացել է ապագա կառուցել: Այսօրվա խորհրդին առնչակից ենք դարձնում նաև մեր եղբայրական հարաբերությունները, որովհետև Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է: 

Ասածիս ակներև ապացույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն էր, որով Ֆրանսիայի նախագահն արևմտյան երկրների ղեկավարներից առաջինը եղավ, ով դատապարտեց Լեռնային Ղարաբաղի դեմ օտար ներխուժումները: Մենք ականատես եղանք նաև նախագահ Մակրոնի խիստ և դատապարտող հայտարարությանը Թուրքիայի հասցեին` հակամարտության գոտի ջիհադիստներ տեղափոխելու միջամտության համար: Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր եղբայրական հարաբերություններին:

Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, Ֆրանսիան Հայաստանի կողքին են նրա անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու գործում: Մենք նաև մեր հայ բարեկամների, քույրերի և եղբայրների կողքին ենք՝ նրանց համերաշխորեն աջակցելով:

Օրեր առաջ Ֆրանսիան 25 000 դեղաչափով համաճարակի դեմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակն ուղարկեց Հայաստան, որը վկայում է, որ ընդդեմ բոլոր դժվարությունների` Ֆրանսիան Հայաստանի կողքին է: Մենք պաշտպանում ենք նաև Ֆրանսիայում բնակվող հայերին:

Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում մի կառավարության, որը Նախարարների խորհրդի որոշմամբ լուծարեց հայերի դեմ բազմաթիվ սպառնալիքներ և հարձակումներ իրագործած «Գորշ գայլեր» խմբավորումը: Այն Ֆրանսիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության գործիք էր, ինչը միանգամայն անընդունելի է: Այս ամենը կարևոր է ինչպես ձեզ, այնպես էլ մեզ բոլորիս համար, ուստի իմ ուղերձում ցանկացա անդրադառնալ այդ հարցերին: 

Վերստին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձը:Կեցցեʹ Հայաստանը:

Կեցցեʹ Ֆրանսիան: Կեցցեʹ հայ-ֆրանսիական բարեկամությունը»,- ասված է Գաբրիել Ատալի ուղերձում:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

29 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago