Գիտություն

ՀՀ ԳԱԱ-ում նշվել է Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում նշվել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակը:

Միջոցառման ժամանակ ելույթ են ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը շնորհավորել է Բյուրականի աստղադիտարանի ողջ անձնակազմին, մաղթել հետագա նվաճումներ, բարձր գիտական արդյունավետություն, նորանոր հայտնագործություններ, նոր տաղանդավոր երիտասարդ կադրերի ներհոսք՝ ի նպաստ Հայաստանի գիտական ներուժի զարգացման և միջազգային հեղինակությանն ուղղված հետագա քայլերի:

«Բյուրականի աստղադիտարանը տասնամյակներ շարունակ հանդիսանում է մեր գիտության առաջամարտիկը: Հիմնադրման հենց առաջին տարիներից աստղադիտարանում կատարվել են  կարևորագույն հայտնագործություններ, առաջ են քաշվել հիմնարար վարկածներ և տեսություններ, իրականացվել են տիեզերական մարմինների զանազան հետազոտություններ: Առավել հայտնի են Վիկտոր Համբարձումյանի կողմից աստղասփյուռների հայտնաբերումը, գալակտիկաների միջուկների ակտիվության վարկածը, տիեզերական գերխիտ նյութի տեսությունը, բռնկվող աստղերի վիճակագրությունը, Բենիամին Մարգարյանի շրջահայությունը, ինչպես նաև Գրիգոր Գուրզադյանի կողմից խորհրդային տիեզերական աստղագիտության մեջ կատարած առաջին քայլերը:

Բյուրականի աստղադիտարանը միշտ ակտիվ է եղել իր միջազգային կապերով և տարիների ընթացքում միջազգային բարձր հեղինակություն է ձեռք բերել: Իրավամբ, Բյուրականի աստղադիտարանը կարելի է անվանել Հայաստանի այցեքարտերից մեկը:

Ներկայումս Բյուրականի աստղադիտարանը ՀՀ կառավարության կողմից ճանաչված է որպես Ազգային արժեք, Միջազգային աստղագիտական միության կողմից ճանաչված է որպես Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն:

Այստեղ է գտնվում աստղագիտական սպեկտորների աշխարհի ամենամեծ հավաքածուն՝ 20 միլիոն սպեկտր, որի թվային տարբերակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստագրական արժեքների ցանկում: Դրա հիման վրա ստեղծվել է Հայկական վիտուալ աստղադիտարանը, որը Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսի անդամ է», – ասել է Աշոտ Սաղյանը:  

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ներկայացրել է «Բյուրականի աստղադիտարան. տիեզերական նվաճումների 75 տարին» զեկույցը:

Նա թվել է Վիկտոր Համբարձումյանի կարևորագույն աշխատանքները Բյուրականում՝ աստղասփյուռների հայտնաբերումը, աստղասփյուռների ընդարձակման երևույթի տեսական կանխատեսումը, անընդհատ առաքման ոչ-ջերմային բնույթը, գալակտիկաների միջուկների ակտիվության վարկածը, տիեզերական գերխիտ նյութի տեսությունը, բարիոնային աստղեր, բռնկվող աստղերի վիճակագրությունը, տվյալ աստղային համակարգում բռնկումների միջին հաճախության բաշխման ֆունկցիան և այլն:

Բյուրականի աստղադիտարանը 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ է ստացել Հայաստանի գիտական հանրության, միջազգային աստղագիտական կառույցների ղեկավարների և գիտնականների կողմից:

Թիվ 1

Recent Posts

Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg

Bloomberg-ի կողմից հրապարակված առևտրային տվյալների վերլուծության համաձայն՝ Արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Թաիլանդը դարձել է չինական…

11 minutes ago

Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ Ինչ է…

22 minutes ago

Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 3.15 հա ընդհանուր մակերեսով 6 հողամասի…

47 minutes ago

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան

Ամենակարևորը թեման ապրեցնելն է՝ ազգային հիշողության, արժանապատվության և պետական մտածողության մակարդակով, որովհետև երբ պետությունը զարգանում…

1 hour ago

Քննարկվել են բեռների անխոչընդոտ տարանցմանը վերաբերող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար…

1 hour ago

Իրանին տրամադրվում է առավելագույնը 10-15 օր ժամանակ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրան հետ համաձայնության հասնելու համար տրամադրվում է առավելագույնը…

2 hours ago