

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Հայաստանի անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճում: Ըստ «Արմենպրեսի», այս մասին ասված է նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում.
«Ուկրաինայի ժողովրդի անունից անձամբ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի ՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Հուսով եմ, որ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների առկա ներուժի, ինչպես նաև հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև բազմադարյա հարաբերությունների իրացումը կնպաստի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջություն և հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ, իսկ հայ ժողովրդին ՝ խաղաղություն և բարգավաճում:
Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ Ուկրաինայի անկախության 30-ամյակի կապակցությամբ ջերմ շնորհավորանքների համար»:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…