Քաղաքականություն

Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՔԿ ծառայության նորանշանակ պետին

Զրո հանդուրժողականություն՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ սկզբունքին ավելացնում եմ զրո հանդուրժողականություն՝ բոլոր տեսակի ապօրինությունների նկատմամբ սկզբունքը։

Այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակիցներին ՔԿԾ նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանին ներկայացնելիս։

Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած հսկայական աշխատանքի ու արձանագրած առաջընթացի համար և ընդգծել, որ այդ գնահատականը նաև ամբողջ քաղաքական թիմինն է:

Շնորհավորելով Սերգեյ Ատոմյանին նշանակման կապակցությամբ՝ Կարեն Անդրեասյանը նշել է, որ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ունի ոչ միայն իրավաբանական բարձր գիտելիքներ, այլև անցել է քաղաքական ուղի, ունի կազմակերպչական, կառավարչական աշխատանքների մեծ փորձ, և քաղաքական թիմը մեծ վստահություն ունի պարոն Ատոմյանի նկատմամբ:

«Բարեփոխումների ծրագրերի հարցում մենք միակարծիք ենք, ունենք կոնկրետ ծրագրեր, որոնք կիրականացնենք համատեղ ուժերով»,- ասել է արդարադատության նախարարը։

Անդրադառնալով համակարգի բարեփոխումներին միտված մյուս սկզբունքներին՝ նախարար Անդրեասյանը կարևորել է նաև բոլոր ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշտպանության ապահովումն ու ազատազրկվածների համար արժանապատիվ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նոր մոդելի քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որը նոր կլինի ոչ միայն շինությամբ, այլև նոր կրթությամբ ու պատրաստվածությամբ «զինված» ծառայողներով։

Ծառայության նախկին պետ Արթուր Գոյունյանը շնորհակալություն է հայտնել գնահատականի համար և ընդգծել, որ առաջընթացի արձանագրումը հնարավոր է դարձել Կառավարության բարձր աջակցության ու ծառայակիցների ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Կառավարության ծրագրում քրեակատարողական համակարգի առնչությամբ կա մեծ տեսլական, այն է՝ ունենալ ավելի կայուն, հզոր քրեակատարողական ծառայություն, նպատակն էլ մեկն է՝ վերասոցիալականացման ծրագրերի միջոցով դատապարտյալին վերադարձնել հասարակություն՝ որպես օրինապահ քաղաքացի։

Թիվ 1

Recent Posts

ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին

Միացյալ Թագավորության Լորդերի պալատում բարձրացվել է հարց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից գերեվարված 23 հայերի նկատմամբ…

7 minutes ago

Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ են. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Սև ծովում հրադադարի մասին պայմանավորվածությունները գրեթե պատրաստ…

59 minutes ago

Պուտինը պատերազմը երկարաձգելու առիթներ է ստեղծում, Թրամփի նյարդերը տեղի՞ կտան

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում վերջերս կայացած բանակցություններից Ռուսաստանի պատվիրակության անդամ, սենատոր Գրիգորի Կարասինն այնքան էլ…

2 hours ago

Վերին Գետաշենի նախկին ղեկավարի իրավահաջորդից բռնագանձել անշարժ գույքեր և դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մարտի 20-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի…

3 hours ago

Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Չեռնոգորիայի դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չեռնոգորիայի արտակարգ և լիազոր դեսպան Բորյանկա…

4 hours ago

Եթե Իրանը չհամաձայնի գործարքին, ապա շատ-շատ վատ բաներ տեղի կունենան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը չհամաձայնի իր առաջարկած գործարքին, ապա այդ…

4 hours ago