Categories: Լրահոս 24/7

«Նռանե Գոլդը» կթողարկի գունավոր մետաղներ

Եվս մի նոր ձեռնարկություն տեղ գտավ Արցախի տնտեսական քարտեզին, որը հանքարդյունաբերության ոլորտում բացառիկ է իր տեսակով:

«Նռանե Գոլդը» պատերազմից հետո հանրապետությունում ծնունդ առած առաջին խոշոր մասնավոր ձեռնարկությունն է, որը սկզբնական շրջանում 400-500, իսկ հետագայում, արտադրական լրիվ կարողությամբ աշխատելու պարագայում, մինչեւ 1000 աշխատատեղ կարող է ապահովել ամենատարբեր մասնագիտությունների գծով:

Գործարանի շինարարական աշխատանքները Խաչենագետի հարեւանությամբ ամիսներ առաջ են մեկնարկել, եւ արդեն սկսված է սարքավորւմների տեղադրման ու մոնտաժման գործընթացը: Գլխավոր արտադրամասերն արդեն պատրաստ են ընդունելու եւ մշակելու հանվող խտանյութի առաջին տոննաները:

Ընկերության տնօրեն Արմեն Սարգսյանի հավաստմամբ, գործարանի առաջին տեղամասում զբաղվելու են խտանյութի մշակմամբ, իսկ երկրորդում վերամշակված արտադրանքը հոսքից իջնելուց հետո, որակական երաշխիքներ ստանալով թողարկվելու է որպես լիարժեք ապրանք՝ մետաղի տեսքով: Նրա խոսքով, երեք ամսից ամբողջովին կավարտվի հոսքագծերի տեղադրումը, եւ կտրվի պատրաստի առաջին արտադրանքի թողարկման մեկնարկը:

«Գործարանն արտադրելու է մի քանի տեսակի գունավոր մետաղներ, որոնք կօգտագործվեն ինչպես տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ շինարարությունում, այնպես էլ կարտահանվեն արտերկիր»,- ասում է Ա. Սարգսյանը եւ վստահեցնում, որ արտադրված ապրանքները բարձր որակի շնորհիվ մեծ պահանջարկ կունենան:

Անդրադառնալով ձեռնարկության մասնագետների պատրաստման խնդրին, տնօրենը նշեց, որ այդ հանգամանքը հաշվի առնելով՝ կադրերի հավաքագրումը գլխավորապես կատարվում է Խաչենագետի հարեւանությամբ գտնվող համայնքներից, որտեղ պատերազմից հետո ոչ քիչ թվով մշտական բնակավայրերից տեղահանված երիտասարդ ընտանիքներ են վերաբնակություն հաստատել:

Ըստ Ա. Սարգսյանի. «Արդեն մի քանի խմբեր գործուղվել են դասընթացներ անցնելու եւ փորձ ձեռք բերելու»: Նա վստահեցրեց նաեւ, թե արհեստավոր մասնագետները բարձր աշխատավարձ կստանան: Ըստ փորձագետների ուսումնասիրության արդյունքների, հանքավայրում մինչեւ 25 տարվա հումքի պաշար կա, եւ որոնումներն այդ ուղղությամբ կշարունակվեն:

Արտադրության պետ Արտավազդ Մովսեսյանն էլ հավելեց, որ, անշուշտ, հաշվի են առնվում նաեւ բնապահպանական պահանջները՝ տարածքը թունավորումներից զերծ պահելու նպատակով, թափոնների «հավաքագրման» համար առանձնացվել է հատուկ տեղամաս: Ընկերության պատասխանատուները պարտավորություն են ստանձնել շրջակա տարածքում ծառատունկ անել, բարեկարգել համայնքներ տանող ճանապարհները եւ աջակցել տեղահանված ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը:             

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

23 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago