Categories: Լրահոս 24/7

Կրակոցներ Երևանում․ վիրավորներից մեկը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Գագիկ Մելիքյանի որդին է

Անցած գիշերը Երևանի Աբովյան փողոցում՝ «Կինո Մոսկվա»-ի հարևանությամբ, կրակոցներ են հնչել, կան վիրավորներ։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ դեպքի մասին միանգամից երկու ահազանգ է ստացվել հիվանդանոցից․ «Գիշերը ժամը 03։10-ի, մյուսը՝ 03։12-ի սահմաններում ահազանգ է եղել, որ երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Պարզվել է, որ Աբովյան փողոցում անհայտ անձի և նշված երկու քաղաքացու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում անհայտ անձը, իր մոտ պահվող հրազենից, կրակել է նրանց ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ»։

Առաջին համալսարանական հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկի առողջական վիճակը միջին ծանրության է, երկրորդինը՝ ծայրահեղ ծանր։ Նրան դեռևս վիրահատում են։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Factor.am-ի տեղեկություններով՝ վիրավորներից մեկն Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանի որդին է։

Մանրամասները՝ factor.am-ում։


Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

23 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago