Categories: Լրահոս 24/7

Եթե զգանք, որ նորից պատվաստվելու անհրաժեշտություն կա, անպայման պետք է դա անենք. Նիկոլ Փաշինյան

Պատվաստանյութը 97,5 տոկոսով պաշտպանում է կորոնավիրուսով վարակվածությունից և 98,2 տոկոսով՝ հոսպիտալացումից: Այդ մասին Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ  թվաբանությունը պատկերավոր ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում:

«Պատվաստվածների մոտ վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակի դեպքերը: Կրկնակի վարակի դեպքերը կարող են մինչ 3-4 տոկոսի հասնել:»,- ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 1-ից քաղաքացիներն աշխատանքի գնալիս կամ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, կամ  ամսական երկու անգամ թեստավորվեն, ինչը վճարովի է, Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Ինձ զարմացնում է այն, երբ հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար թեստավորման լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Մարդկանց համար ամենևին որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ այդ ծախսն անելու կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակապես անվճար ստանան պատվաստում: Քաղաքացին ինքն է ընտրում ծախս անի՞, թե՞ չանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ 300 հազարից ավելի պատվաստումների դեպքում չունենք հիշատակման արժանի որևէ բարդություն:

«Փորձում են պատվաստման մեջ դավադրություն տեսնել, սակայն ընդգծեմ, որ Կառավարությունն առաջինն ինքն է պատվաստվել: Այս դահլիճում բոլորը պատվաստված են, եթե չունեն հակացուցում: Ինքս պատվաստված եմ, մեր ընտանիքի անդամները պատվաստված են: Եթե մենք հակամարմինների հետ կապված զգանք, որ կա անհրաժեշտություն նորից պատվաստվելու, մենք դա անպայման պետք է անենք: Այսօր կարողություններ ունենք օրական մինչև 10 հազար մարդու պատվաստել: Մենք հիմա եզրային վիճակում ենք, ու պետք է կոչ անեմ՝ համաճարակային կանոնները պահել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

23 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

2 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago