Categories: Լրահոս 24/7

Բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը. Անահիտ Ավանեսյան

Փորձը ցույց է տվել, որ աշխարհում առկա բոլոր պատվաստանյութերը ցուցաբերում են գրեթե նույն պատկերը և որևէ կարիք չկա սպասելու հաջորդ պատվաստանյութին:Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝անդրադառնալով պնդմանը, որ Հայաստանում առկա չեն աշխարհում եղած բոլոր պատվաստանյութերը, մինչդեռ մարդիկ գուցե ցանկանում են պատվաստվել մի պատվաստանյութով, որը չկա մեր երկրում:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե անձը վարակվել է կորոնավիրուսով, օրգանիզմում կան հակամարմիններ, ինչո՞ւ պետք է պատվաստվի և ստանա հակամարմիններ: Ի պատասխան՝ նախարար նշեց, որ իրենք առաջնորդվում են գիտական պարբերականներում ամփոփված տվյալներով և մասնագետների խորհրդատվությամբ:

«Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք չենք կարող վստահ լինել, թե հակամարմիններն ինչ քանակով են պահպանվում մարդու օրգանիզմում, ինչքան ժամանակ են պահպանվում և մենք, այո, ականատես ենք լինում կրկնավարակների: Պատվաստումներն ամբողջացնում են մարդու իմունային շերտը, ստեղծելով բջջային մակարդակում հակամարմիններ T բջիջներ, որոնք կարևոր են հիվանդությանը դիմակայելու մասով: Եթե սկսենք հակամարմինների չափեր սահմանել, որոնց պատասխանները չունենք, և մարդկանցից ավելորդ հետազոտություններ պահանջենք, չեմ կարծում, որ դա խելամիտ է:

Մասնագետներն ասում են, որ պատվաստումները ցուցված են նաև հիվանդացած ու առողջացած քաղաքացիներին, որովհետև դրանք լրացուցիչ պաշտպանական շերտ են ավելացնում»,- ընդգծեց նախարարը:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

3 minutes ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

1 hour ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

3 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

4 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

6 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

6 hours ago