

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնում է, որ ներկա է եղել «Build Armenia 2021» կառուցապատման ոլորտում առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը և ծանոթացել ոլորտի նորություններին:
«Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է, որ վերջին տարիներին իր մեծ ներդրումն է ունենում տնտեսական աճի և մարդկանց բարեկեցության մեջ։
Կառավարությունն ինքն էլ է արդեն հանդես գալիս որպես խոշորագույն պատվիրատու այս ոլորտում՝ առաջիկա 5 տարիների համար սահմանելով լայնամասշտաբ կապիտալ ծախսերի նշաձող՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար։
Այսօր արդեն մեր կառավարությունը հաստատեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր ներդրումային ծրագիրը. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մեջ կներդրվի շուրջ 1 միլիարդ դոլար։ Այսպիսի ներդրումների ծավալ Հայաստանում երբևէ չի եղել և նման ծրագրերը շատ են լինելու։
Այսօր իմ գործընկերների հետ միասին ներկա եմ գտնվել «Build Armenia 2021» կառուցապատման ոլորտում առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը և ծանոթացել ոլորտի նորություններին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…