2018թ-ից հետո ԱԺ ընտրությունները միջազգային դիտորդները որակել են թափանցիկ, ազատ և արդար․ Քրիստինե Գրիգորյան

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր որպես բանախոս հանդես է եկել «Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն» խորագրով համաժողովին:

Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին նվիրված պանելային քննարկման ժամանակ փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք ձեռնարկվում են Կառավարության կողմից՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը:

Քրիստիննե Գրիգորյանն արձանագրել է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո խորհրդարանական ընտրություններով փոփոխությունների արդյունքների ամրագրումը մեր երկրի պատմության մեջ միջազգային դիտորդական կազմակերպությունների կողմից որակվել են որպես աննախադեպ թափանցիկ, ազատ և արդար:

Հաջորդիվ, փոխնախարարը ներկայացրել է վերջին տարիների ընթացքում իրականացված ընտրական համակարգերի և օրենսդրության, ինչպես նաև կուսակցությունների մասին օրենսդրական այն փոփոխությունները, որոնք էականորեն ազատականացրել են քաղաքական դաշտը:

Ժողովրդավարական, իրավական պետության տրանսֆորմացիայի համատեքստում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև սահմանադրական, դատաիրավական, հակակոռուպցիոն և իրավապահ համակարգերի բարեփոխումների քաղաքական օրակարգերին:   

Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը արձանագրել է, որ փոփոխությունները բավարար չեն, բայց երեք տարվա ընթացքում դրանք նշանակալից են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև վերջին երկու տարիների ընթացքում մեր երկրին պատուհասած աղետները:

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

2 hours ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

3 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

4 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

5 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

7 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

8 hours ago