

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ավարտվել է գեղասահքի Nebelhorn Tropy 2021 վարկանիշային մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը նվաճել է Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր՝ 16 տարվա ընդմիջումից հետո:
Օբերստդորֆ քաղաքում մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
Հայաստանը ներկայացրել է նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը հաջող ելույթներից հետո զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։
Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը Nebelhorn trophy 2021 մրցաշարի կարճ ծրագրում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, իսկ ռիթմիկ պարերում գրանցել են 4-րդ արդյունքը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել են 1-4-րդ տեղ գրաված զույգերը:
Այսպիսով, Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացված գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները երկու ծրագրերի արդյունքում վաստակել են 173.03 միավոր և գրավել չորրորդ տեղը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…