Քաղաքականություն

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ

Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է ներառվի 2022 թվականի Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքում: 

Դեսպան Լիլիթ Մակունցը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո առաջացած անվտանգային խնդիրները և այդ համատեքստում ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման միջոցով տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Այդ առումով կոնգրեսական Շիֆը հայտնել է իր վճռականությունը և պատրաստակամությունը` շարունակելու ջանքերը Հայաստանի առջև ծառացած անվտանգային և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ:

Զրուցակիցներն ընդգծել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման կարևորությունը։

AddThis Website Tools
Թիվ 1

Recent Posts

Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ԱՄՆ…

12 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…

13 hours ago

Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝…

13 hours ago

Թրամփը ձգտում է վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը. Վենս

Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան…

14 hours ago

Կաթողիկոսը կմեկնի Հռոմի Պապի թաղմանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս…

14 hours ago

Դեսպան Քվինը քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու…

15 hours ago